Միլիոններ՝ նորաստեղծ ընկերություններին․ ովքեր են ապահովում պաշտոնյաների ուղևորափոխադրումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Պետական գերատեսչությունները միլիոնավոր դրամներ են ծախսում տրանսպորտային փոխադրումների ծառայություններ ձեռք բերելու համար։ Եթե որոշ գերատեսչություններ վարձակալում են ավտոբուսներ՝ աշխատողներին աշխատանքի տանել-բերելու համար, ապա այլք վարձակալում են ներկայացուցչական դասի ավտոմեքենաներ պաշտոնյաների և հյուրերի տեղափոխումն ապահովելու համար։

Գնումների էլեկտրոնային համակարգի ուսումնասիրությամբ Factor.am-ը պարզեց, որ 2023 թ-ից «էլիտար» փոխադրումներով սկսել է զբաղվել «Բլեք մոթոր» ՍՊԸ-ն։ Պետական ռեգիստրում այն գրանցվել է 2023 թ-ի մայիսի 23-ին և օրեր անց՝ հունիսի 5-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ պայմանագիր է կնքել մեկ անձից գնման ընթացակարգով։ Այսինքն՝ ԱԳՆ-ն ուղիղ ձևով ծառայություն է գնել փոխադրումների ոլորտում որևէ փորձառություն չունեցող ընկերությունից։

Մինչ օրս նախարարությունները «Բլեք մոթոր»-ի հետ կնքել են ընդհանուր 21 մլն 92 հազար դրամի պայմանագրեր՝ բոլորը մեկ անձից գնման ընթացակարգով։ Վերջին պայմանագիրը ապրիլի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ է՝ 1 մլն 240 հազար դրամ արժողության։

Հետաքրքրական է, որ «Բլեք մոթոր»-ի մասին համացանցում տվյալներ չկան․ ընկերությունը չունի կայք, ներկայացված չէ տեղեկատվական համակարգերում, սոցիալական ցանցերում։ Ընկերությունը չունի նույնիսկ գրասենյակ․ գրանցված է տնօրենի՝ 28-ամյա Լուսինե Ավագյանի բնակարանում, Նոր Նորքի 5-րդ զանգվածի ոչ էլիտար շենքերից մեկում։ Առավել ուշագրավ է, որ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից ստացված տվյալներով  ընկերությունն ունի առավելագունը 3 աշխատող, բայց կարողանում է նման ծավալի ծառայություններ մատուցել պաշտոնյաներին։

 

Ուղևորափոխադրումների առավել մեծածավալ ծառայություններ գերատեսչություններին մատուցում է «ԷԼԻՏԲԱՍ» ընկերությունը․ 2023 թ-ից մինչ օրս կնքված պայմանագրերի արժեքը 32 մլն դրամ է։ 2008 թ-ին հիմնադրված այս ընկերության 50/50 սեփականատերերը Գուրգեն Նիկողոսյանն ու Անի Սարգսյանն են։ Վերջինս ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրն է։ Ընկերության տվյալներում որպես իրական շահառու նշված է նրա եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը։ «ԷԼԻՏ ԲԱՍ»-ը առավելապես զբաղվում է պետաշխատողներին ավտոբուսներով աշխատանքի տեղափոխելով։ Ընկերության այս ծառայությունից օգտվում են հիմնականում Ներքին գործերի նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը և այլն։

Factor TV-ն ավելի վաղ պարզել էր, որ «Էլիտբաս» ընկերության հետ ՆԳՆ-ն 2020-2024 թվականների ընթացքում  20 պայմանագիր է կնքել և վճարել ընդհանուր 610 մլն դրամ, որպեսզի ապահովի կարմիր ու սև բերետավորների, ոստիկանության այլ ծառայողների տեղափոխությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերի ժամանակ։ 

Գերատեսչություններին ուղևորափոխադրման ծառայություններ 2023 թ-ից մատուցում է նաև «Յամա տուր» ՍՊԸ-ն՝ առանց մրցույթների՝ մեկ անձից։ Մինչ օրս կքնված պայմանագրերի ծավալը կազմել է մոտ 17․3 մլն դրամ։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թ-ի հուլիսին, սեփականատերը Սամվել Պետրոսյանն է։

Ուշագրավ է նաև ոլորտի նորեկ՝ «Էլիտ քար սերվիս» ընկերության գործունեությունը։  2023 թ-ի դեկտեմբերի 5-ին հիմնադրված ընկերությունն ընդամենը 20 օր անց՝ դեկտեմբերի 25-ին, իր առաջին պայմանագիրն է կնքել կրկին Արտաքին գործերի նախարարության հետ՝ 280 հազար դրամ արժեքով։ Ընդ որում՝ մինչ օրս ընկերությունը հասցրել է կնքել ուղևորափոխադրումների 11 պայմանագրեր՝ բոլորը ԱԳՆ-ի հետ և բոլորը մեկ անձից գնման ընթացակարգով՝ ընդհանուր 2 մլն 52 հազար դրամի։ «Էլիտ քար սերվիս»-ի հիմնադիրը 28-ամյա Ինգա Հարությունյանն է։ Այս ընկերությունն ունի գրանցված ընդամենը 1 աշխատող։

 

Գայանե Խաչատրյան