Մասիսի քաղաքապետի դեմ ցուցմունք տված անձինք առերեսման ժամանակ հրաժարվում են իրենց ցուցմունքներից. փաստաբան

Լուրեր

10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մասիսի անազատության մեջ գտնվող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանները կդիմեն Վերաքննիչ դատարան Համբարձումյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակումը մերժելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին Factor.am-ին ասաց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Պաշտանը նաև հավելեց, որ մեղադրանքի կողմը խախտում է օրենքը. «Կոպիտ կերպով խախտում են օրենքը, չունեն որևէ ապացույց Դավիթի դեմ, այն անձինք, ում ցուցմունքները դրել են լրացուցիչ մեղադրանքի հիմքում, առերեսման ժամանակ հրաժարվում են իրենց ցուցմունքներից: Առերեսման ժամանակ նրանք պնդում են, որ Դավիթին չեն տեսել կամ, որ նա որևէ գործողություն չի արել»:

Աթանեսյանն ասաց, որ առերեսումները ձգձգվում են, իսկ դրանց ընթացքում պաշտպանական կողմի հարցերին թույլ չեն տալիս, որ վկաները պատասխանեն. «Խայտառակ վիճակ է, ակնհայտ անմեղ անձին անազատության մեջ են պահում, դատարաններին ներկայացնում ենք բոլոր ապացույցները, բայց այս պահին դեռ ապարդյուն»:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է հուլիսի 6-ին: Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել Երևանի Էրեբունի թաղամասում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների գործով, ինչպես նաև լրացուցիչ մեղադրանք Արարատի մարզի Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով:

Լիլիթ Շաբոյան