ՊԵԿ-ում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է Հովիկ  Աբրահամյանի մեծահարուստ փեսան

Լուրեր

12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հովիկ  Աբրահամյանի մեծահարուստ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը:

Նրա փոխարեն արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, որը ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն էր:

Ըստ համակարգի ներսում շրջանառվող լուրերի՝ Աղաջանյանը ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է, գիտակ ու բանիմաց կադր է:

ՊԵԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝  օգոստոսի 20-ին ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության պետ է նշանակվել Արա Ավետիսյանը, որը  2001-2006թթ. եղել է ԼՂՀ ՆԳՆ 10-րդ բաժնի պետը, 2006-2007թթ.-ին` ԼՂՀ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման ծառայության պետը, իսկ 2007-2018թթ.-ին` ՀՀ-ում ԼՂՀ Ոստիկանության ներկայացուցիչը: Ավետիսյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտության Արցախի քաջորդիներին» և այլ մեդալներով:

Աղավնի Սուքիասյան