Ալիևի ավտորիտար ռեժիմը պետք է ենթարկվի միջազգային պատժամիջոցների․ Ադրբեջանի ընդդիմությունը դիմում է միջազգային հանրությանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները մեկ տարուց ավելի քաղաքական ձերբակալություններ են իրականացնում։ Մեկը մյուսի հետևից ձերբակալվում են հայտնի քաղաքական գործիչներ, հասարակական ակտիվիստներ և լրագրողներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը։

Նշվում է, որ ինչպես բռնաճնշումների բոլոր նախորդ ալիքների դեպքում՝ ձերբակալությունները չեն խնայել կուսակցության անդամներին: Քաղաքական ձերբակալությունների ընթացիկ արշավում ընդդիմադիր կուսակցության 11 անդամ է ձերբակալվել։

«Իշխանությունները չեն սահմանափակվում միայն իրենց քննադատներին ու ընդդիմադիրներին բանտարկելով, այլև անազատության մեջ խոշտանգում են նրանց։ Այս բոլոր ձերբակալություններն ու հետապնդումները նպատակ ունեն զրկել կուսակցությանը գործելու հնարավորությունից։ Չնայած այս ամենին՝ կուսակցությունը վճռական է՝ շարունակելու իր սկզբունքային պայքարը և կազմակերպված դիմադրությունը Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանում տոտալիտար համակարգն ամրապնդելու փորձերի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կուսակցությունը միջազգային կազմակերպություններին և ժողովրդավարական աշխարհին կոչ է անում առաջնահերթ ուշադրություն դարձնել քաղբանտարկյալների ազատությանը և Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների իրականացմանը երկրի կառավարության հետ շփումներում:

«Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը պետք է ենթարկվի միջազգային պատժամիջոցների, նպատակաուղղված պատժամիջոցներ պետք է կիրառվեն ընդդիմադիրների, հասարակական-քաղաքական ակտիվիստների և լրագրողների դեմ շինծու մեղադրանքների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ անկախ և ընդդիմադիր լրագրողներ, ակտիվիստներ և հասարակական-քաղաքական գործիչներ են ձերբակալվել, որոնց միջազգային կառույցներն ազատ արձակելու կոչեր են անում։

Էմմա Չոբանյան