Ռուսական «Միր» քարտերը կդադարեն գործել նաև Ղրղզստանում

Լուրեր

18.05.2024 | 20:00
Ճանապարհից հետ է ընկել․ օրեր անց փրկարարները գտել են սպանված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 19:38
Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվել է հայկական եկեղեցու վերականգնման հարցը
18.05.2024 | 19:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
18.05.2024 | 19:00
Սարյանն ապրում էր ոչ պակաս ծանր ժամանակներում, բայց լավատես էր, չէր նեղանում հայրենիքից. Բելլա Իսահակյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2024 | 18:35
Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա
18.05.2024 | 18:24
Մարտահրավերներով լի ժամանակաշրջանում առավել, քան կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը. Միրզոյան
18.05.2024 | 18:16
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի հաղթողները
18.05.2024 | 17:55
Կենտրոն վարչական շրջանի և Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
18.05.2024 | 17:35
Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետ
18.05.2024 | 17:19
Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի կրթության նախարարին է ներկայացրել ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները
18.05.2024 | 16:58
Դեսպան Գալստյանն ու Ամիրա Միհայլեսկուն քննարկել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
18.05.2024 | 16:39
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
18.05.2024 | 16:17
Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
18.05.2024 | 15:55
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորոգվում և կառուցվում են ֆուտբոլի դաշտեր
18.05.2024 | 15:40
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Բոլորը

Ապրիլի 5-ից Ղրղզստանում կդադարեն գործել ռուսական «Միր» ազգային վճարային համակարգի քարտերը։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի ազգային վճարային համակարգի օպերատոր «Էլքարտ» միջբանկային պրոցեսինգային կենտրոնը (IPC), որի անդամ բանկերն ընդունում էին «Միր» քարտերը։

Ըստ օպերատորի հայտարարության՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման բաժինը պատժամիջոցներ է սահմանել «Միր» վճարային համակարգի քարտերի օպերատոր «Վճարային քարտերի ազգային համակարգի» դեմ:

«Երկրորդային պատժամիջոցների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով Միջբանկային պրոցեսինգային կենտրոնը, որպես «Էլքարտ» ազգային վճարային համակարգի անխափան աշխատանքի երաշխավոր, տեղեկացնում է ապրիլի 5-ից իր ենթակառուցվածքում «Միր» բանկային քարտերի սպասարկման դադարեցման մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ «Միր» քարտերից օգտվողներին այլևս հասանելի չեն լինի POS տերմինալներում անկանխիկ վճարումները, բանկոմատներից գումարի կանխիկացումը, քարտից քարտ փոխանցումները և ինտերնետ վճարումները։

«Էլքարտ» քարտերն իրենց հերթին կդադարեն գործել Ռուսաստանում։