«Ոսկեպարի ցեղասպանությունը՝ Խորհրդային բանակի ու Ադրբեջանի ՕՄՈՆ-ի կատարմամբ»․ Greek city times-ի անդրադարձը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Խորհրդային Ադրբեջանի տարածքում տեղակայված Խորհրդային զորքերի 4-րդ բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները, օգտագործելով ուղղաթիռներ, տանկեր և ծանր հրետանի, արգելափակեցին Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերը և մտան գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները պայթեցրին մեկ մեքենա, ինչի հետևանքով զոհվեց երկու, ծանր վիրավորվեց 7 խաղաղ բնակիչ, գրում է Greek city times-ը։

Տեղեկանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ ոստիկանության Նոյեմբերյանի շրջանային բաժնի 20 ոստիկաններ և երեք քաղաքացիներ բնակիչներին պաշտպանելու նպատակով անտառի միջով փորձում են ներթափանցել գյուղ։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվում է, իսկ մնացածը՝ ձերբակալվում և տեղափոխվում Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադ (Գանձակ, Գյանջա) քաղաքի բանտ, որտեղ նրանցից երեքը մահանում է։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերում և Ադրբեջանի ՕՄՕՆ-ին են հանձնում նաև գյուղում գտնվող և բնակավայրը հսկող 45 հայ ոստիկանների, որոնք նույնպես ադրբեջանական բանտում ենթարկվել են խոշտանգումների։

Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծության հետևանքով Ոսկեպար գյուղից ևս երեք խաղաղ բնակիչ է զոհվում։

Հրատակությունը նշում է․ Ոսկեպար տանող ճանապարհն այսօր տարբերվում է իր անցյալից։ Արթնացող բնությունը՝ ծաղկած ծառերով, փարթամ կանաչով, մեղմ զեփյուռով, չի համապատասխանում այն մութ օրվա մթնոլորտին, երբ հանցագործությունը կատարվեց տարիներ առաջ։Պարբերականը մեջբերում է ականատեսների հիշողությունները։

Ոստիկանության այն ժամանակվա Բագրատաշենի բաժնի պետ Կարեն Անտոնյանը, որը ծառայում էր Վանաձորի ոստիկանության հատուկ ստորաբաժանումում պատմում է․

«Տղերքը ճանապարհ ընկան գիշերով։ Նոյեմբերյանից Ոսկեպար կես ժամվա ճանապարհ էր, բայց բոլոր ճանապարհներն արգելափակված էին։ Անգամ աննշան շարժումը չէր կարող աննկատ մնալ թնդանոթների, գնդացիրների ու տանկերի արյունարբու «աչքերից»։ Իսկ ոստիկանները լեռներով ու անտառներով անցան երկար, դժվարին ճանապարհներով։ Նրանք ճանապարհն անցան մոտ վեց ժամում։ Շատերը նոր էին վերադարձել Ոսկեպարից՝ հոգնած, չքնած։

Արևածագին հասնում են գյուղ։ Հանկարծ սարսափը սկսվում է․ միաժամանակ, դիմացից, հետևից և կողքից ավտոբուսը ենթարկվում է  ինքնաձիգների կրակոցների, բոլոր ապակիները ջարդվում են, ավտոբուսի ներսում պայթում է մի նռնակ, իսկ հետո՝ մեկ ուրիշը։ Ինչ-որ մեկը բղավում է՝ պառկե՛ք, բոլորդ, պառկե՛ք։ Կրակը ոչ մի վայրկյան չի դադարում։ Մի քանի րոպեում մեքենան վերածվում է մաղի»,- հիշում է Անտոնյանը։

Ավագ լեյտենանտ Հրանտ Հարությունյանն էլ պատմում է, որ կրակը դադարելուց հետո երբ դուրս են եկել, տեսել են սպանվածներին․

«Տեսա, որ սպանված են Արտաշը, Ստեփանը, Ռաֆիկը, մի քիչ այն կողմ ընկած էր Վարդանի դին, ավտոբուսից հանեցին Վահրամ Աղաբաբյանի և Մարտիկ Գիշյանի դիերը, սարսափելի էր։ Սկսեցինք վիրավորներին օգնել, բայց վիրակապ չկար, դեղորայք չկար, ոչինչ չկար, զինվորականները՝ 40-50 հոգի, շրջապատեցին մեզ ու տեղներից չշարժվեցին։ Ինչքան էլ խնդրեցինք՝ չտվեցին մեզ վիրակապեր։ Մեզ ստիպեցին պատռել մեր շորերը և վիրակապել ընկերների վերքերը։ Անզորությունից ու զայրույթից չգիտեինք ինչ անել։ Չթողեցինք տղերքին, բայց մեր վիրակապերը չօգնեցին։ Երկար խնդրանքներից հետո՝ մի զինվոր մեզ մի վիրակապ գցեց, բայց դա բավարար չէր։ Հետո տղաներից ոմանք խնդրում էին, որ իրենց գնդակահարեն, չէին ուզում տանջվել, ժամը 6:00-ից 9:15-ը մոտավորապես երեքուկես ժամ մնացինք այս վիճակում»:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետի տեղակալ Շաքո Մելքոնյանը մանրամասն նկարագրում է իրադարձությունները։ Նա 101 օր մնացել է ադրբեջանական գերության մեջ, այդ ժամանակ տեղի ոստիկանության տեսուչ էր։

«Մայիսի 6-ի գիշերն էր, լեռնային ճանապարհով շարժվում էինք դեպի Ոսկեպար, գյուղը 1-1,5 կմ հեռավորության վրա էր, երբ հանկարծ թաքստոցից դուրս եկան զինվորները և կանգնեցրին մեր մեքենաները, չհասկացանք, թե ովքեր են, երբ հանկարծ սկսեցին կրակել մեզ վրա… Ավելի ուշ պարզեցինք, որ նրանք Կիրովաբադում տեղակայված խորհրդային բանակի զինվորներ են, որոնք իրականացնում էին «Օղակ» գործողությունը։ Ոստիկանները հերոսաբար դիմադրեցին, բայց ուժերը անհավասար էին, 11 հայ ոստիկան զոհվեց, մնացածը գերի ընկան, հետո գերության մեջ զոհերի թիվն ավելացավ ևս երեքով։ Ոսկեպարի անտառներում տեղի ունեցած ողբերգությունից մի քանի ժամ անց խորհրդային զինվորները գերի են վերցրել նաև գյուղը հսկող 45 հայ ոստիկանի և հանձնել Ադրբեջանի ՕՄՕՆ-ի դահիճներին»,-պատմել է նա։