Պարեկները նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 170 մեքենա

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մարտի 25-ից ապրիլի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3877 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 29, չամրակապված վարելու՝ 765, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 165, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 122, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 403, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1 և 1436 այլ իրավախախտումներ։ 103 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 124-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 82-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 104-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 44 անձ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12570 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 186 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 737 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 84, չամրակապված վարելու՝ 2605, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 198, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 366, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 72, արագության գերազանցման՝ 1707, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1 և 3741 այլ իրավախախտումներ։ 286 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 919-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 738-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 296-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 44 անձ։