«Կրոկուս»-ում ահաբեկչությունից հետո շենքում գտնվողներին օգնության ձեռք մեկնած Կարեն Ենգիբարյանը մահացել է

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկովյան «Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահում ահաբեկչությունից հետո շենքի ներսում գտնվողներին օգնության ձեռք մեկնած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է։

«Մահացել է անցորդներից մեկը, որն անտարբեր չի եղել և օգնել է մարդկանց փրկել «Կրոկուս»-ից։ Կարեն Ենգիբարյանը շմոլ գազ է շնչել և մրսել, քանի որ իր բաճկոնը տվել է տուժողներից մեկին»,- գրում է Mash-ը։

35-ամյա Կարենն աշխատել է արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում։ Ողբերգության պահին գտնվել է «Կրոկուս»-ից ոչ հեռու, համերգասրահի տանիքին ծուխ է տեսել ու վազել դեպի գլխավոր մուտք։ Նա օգնել է մարդկանց դուրս բերել ծխից, տարել բժիշկների մոտ ու վերադարձել, իսկ տուժողներից մեկին տվել է իր վերարկուն։ Կարենը տուն է վերադարձել միայն առավոտյան։

Ըստ տեղեկության՝ Կարենը շնչել է ածխածնի օքսիդը, ինչի հետևանքով շնչուղիների սուր վարակ է զարգացել: Ենգիբարյանը մի քանի օր բուժում է ստացել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Վաղը հայկական եկեղեցում տեղի կունենա Կարենի հրաժեշտի արարողությունը։ Կարեն Ենգիբարյանն ամուսնացել էր երեք տարի առաջ։