Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը

Լուրեր

26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Մինչ միջոցառումը՝ թատրոնի նախասրահում հյուրերը ծանոթացել են տարբեր տաղավարներում ցուցադրված տեղական արտադրանքին, որը ներկայացնում էին Գավառ խոշորացված համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Գավառ քաղաքի՝ երիտասարդական մայրաքաղաք տիտղոսի ձեռքբերման առիթով և նշել. «Այն, ինչ տեսանք նախասրահում, ոչ մի կասկած չի թողնում, որ տիտղոսն իրոք վաստակել եք։ Բովանդակությունն ունեիք, իսկ այս կարգավիճակը ստանալն ընդամենը հաստատում է եղած իրողությունը։ Մեր շատ քիչ բնակավայրերում կարող ենք տեսնել, որ համայնքի բյուջեից առանձին հատկացում կա երիտասարդական ծրագրերին, ինչը կարող է օրինակելի լինել մեր մյուս քաղաքների համար։ Դա խոսում է տեղի երիտասարդության ու համայնքի համագործակցության մասին։ Շատ համայնքներում նոր ենք բացում երիտասարդական կենտրոններ, իսկ Գավառում արդեն իսկ հաջող գործող կենտրոններ, միջավայրեր կան։ Հետևաբար, մենք այստեղ եկել ենք արձանագրելու այն, ինչ դուք արդեն անում եք, և երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհումը լրացուցիչ խթան է, որպեսզի էլ ավելի առաջ գնաք ու զարգացնեք ունեցածը և դա ավելի տեսանելի դարձնեք մեր մյուս բնակավայրերի երիտասարդների համար։ Հրաշալի դրական փորձ կա բացահայտելու, կիսելու, մեկս մյուսին ցույց տալու։ Կարծում եմ՝ այս ծրագրի շրջանակում կկարողանանք Գավառն ավելի տեսանելի դարձնել և նոր կողմերից ճանաչել»։

Նախարարն ընդգծել է, որ այս ծրագիրը կարևոր է այնքանով, որ ցույց է տալիս ՀՀ կառավարության շարունակական քաղաքականությունը երիտասարդության ոլորտում։
«Կարող ենք ասել, որ երիտասարդները մեր երկրի ամենամեծ հարստությունն են, որովհետև գաղափարներն ու ծրագրերը, որ նրանք ստեղծում են, ցույց են տալիս առաջ գնալու ճանապարհը։ Կառավարաության ամենակարևոր անելիքներից մեկը երիտասարդների համար հնարավորություն ստեղծելն ու նրանց աջակցելն է։ «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրն էլ այդ նպատակն ունի։ Եվ այս տարվա ընթացքում իրականացվող ծրագրերը մենք ուղղորդելու ենք դեպի Գավառ, ինչն օգնելու է այստեղ ունենալ ավելի եռուն երիտասարդական կյանք՝ նպաստելով նաև համայնքի զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ևս շնորհավորել է գավառցիներին «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» դառնալու կապակցությամբ. «Շնորհավորում եմ Գավառի բոլոր բնակիչներին, մասնավորապես՝ երիտասարդներին այն առիթով, որ Գավառն ընտրվել է որպես երիտասարդական մայրաքաղաք: Մենք ևս ողջունում ենք այս գաղափարը։
Մենք սերտորեն համագործակցում ենք ինչպես ԿԳՄՍ նախարարության, այնպես էլ երիտասարդական ՀԿ-ների հետ՝ խրախուսելով մի շարք երիտասարդական նախաձեռնություններ, որոնց շրջանակում ստեղծվում են նաև երիտասարդական կենտրոններ: Ես շատ ուրախ էի հանդիպել համալսարանական ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են ԵՄ Էրազմուս+ ծրագրին»։
Դեսպանը տեղեկացրել է, որ համագործակցելով նախարարության հետ՝ արդեն իսկ նախատեսվել է 60 մլն եվրո աջակցություն` Հայաստանի կրթական ոլորտի զարգացման նպատակով:

Նա հայտնել է, որ պատրաստ է տարվա ընթացքում մի քանի անգամ ևս այցելել Գավառ՝ լսելու երիտասարդներին և քննարկելու նրանց հետ իրականացվող հնարավոր միջոցառումները:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորել է ծրագիրը՝ Գավառում երիտասարդների ներուժը նորովի բացահատելու և համայնքի զարգացմանն ուղղելու տեսանկյունից։
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն էլ ընդգծել է՝ տեղական ինքնակառավարում իրականացնելիս մշտապես հաշվի է առնվել երիտասարդների դերի բարձրացումը, և արդեն իսկ կա հաջողված համագործակցություն։ Իսկ երիտասարդական մայրաքաղաք դառնալով՝ ուժերն ավելի են կենտրոնացնելու նոր հաջողությունների գրանցման համար։

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության և Գավառի համայնքապետարանի միջև կնքվել է հուշագիր, որի նպատակն է խթանել Գավառ համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը և երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։