ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Խարկովին և Զապորոժիեին․ կան տուժածներ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ռուս զինվորականները մարտի 28-ի գիշերը անօդաչու սարքերով հարվածել են Ուկրաինայի տարածքին, պայթյուններ են լսվել Խարկովում և Զապորոժիեում։ Կան տուժածներ, հայտնում են տեղի իշխանությունները։ Պայթյունները Խարկովում տեղի են ունեցել կեսգիշերին մոտ։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ Խարկովի Կիևյան շրջանը ենթարկվել է հարձակման։

Ժամը 01:58-ին Զապորոժիեի պայթյունների մասին հայտնել է Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։ «Հակառակորդը անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Զապորոժիեի մասնավոր տներին, կան զոհեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը պարզաբանել է, որ քաղաքի երեք թաղամասերում «Շահեդների» գրոհի ժամանակ ավերվել և վնասվել են տասնյակ առանձնատներ, երկու մարդ վիրավորվել է։

«Հարձակման հետևանքով քաղաքի երեք թաղամասերում տուժել են մասնավոր հատվածի տներ: Այս պահին հայտնի է, որ հինգ տուն խարխլվել է, ևս 40-ը՝ վնասվել»,- գրել է Կուրտևը։

Տելեգրամ-ալիքները հաղորդում են նաև մեկ անօդաչու թռչող սարքի հարձակման մասին՝ Օդեսայի վրա, իսկ մյուսը՝ Կրիվոյ Ռոգ շրջանում:

Մարտի 28-ի առավոտյան Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ իրենց հաջողվել է խոցել Ռուսաստանի կողմից արձակված 28 անօդաչու թռչող սարքերից 26-ը։ Ըստ ուկրաինացի զինվորականների՝ ռուսական բանակը Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ է հասցրել նաև երեք թևավոր X-22 հրթիռով, X-31Պ հակառադարային հրթիռով և С-300 զենիթահրթիռային համակարգով։ Ռազմաօդային ուժերի հաղորդագրությունում չի նշվում՝ արդյո՞ք դրանք խոցվել են:
Օդեսայում, ըստ ուկրաինացի զինվորականների, «Շահեդներ»-ի հարձակում է իրականացվել էներգետիկ օբյեկտի վրա, սակայն ԱԹՍ-ները ոչնչացվել են։