Փնտրում եմ մարդկանց, որոնք կասեն՝ դրանք Տավուշի գյուղեր են. դրանք ադրբեջանական են. Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.05.2024 | 23:25
Պուտինն առաջարկել է վերանշանակել Լավրովին, ՆԳՆ և ԱԴԾ ղեկավարներին
12.05.2024 | 23:06
Սերգեյ Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար
12.05.2024 | 21:49
Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր
12.05.2024 | 21:32
Ուկրաինան ի վիճակի է արդյունավետորեն պահել առաջնագիծն արևելքում․ ԱՄՆ պետքարտուղար
12.05.2024 | 21:00
Նոտաներ չիմացող կոմպոզիտորների, քառակուսի մտածողության և ձանձրալի երաժշտության մասին. ապաքաղաքական զրույց Նարինե Զարիֆյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2024 | 20:50
Վաղն առավոտ ժամը 08:00-ից տոտալ պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2024 | 20:32
Սա մաքուր հայկական, ազգային շարժում է, սպասարկում է մեր ազգային ու պետական շահերը. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2024 | 20:27
Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ այս գործընթացին. Բագրատ սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2024 | 18:28
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 3-րդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
12.05.2024 | 18:08
Մեկնարկել է երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ
12.05.2024 | 17:40
Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում
12.05.2024 | 17:31
Պայթյուն և հրդեհի բռնկում՝ Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում
12.05.2024 | 16:35
Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
12.05.2024 | 15:51
Մադրիդի «Ռեալը»` Իսպանիայի առաջնության բացարձակ առաջատար
12.05.2024 | 15:09
Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ելման կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, ճիշտ է Տավուշից սկսելը: Այնտեղ վիճելի մասերը քիչ են, այս պրոցեսի շնորհիվ կունենանք սահմանի ուրվագիծ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի ուզածը սահման ստանալն է․ Սիմոնյանի խոսքով՝ այնտեղ, որտեղ Ադրբեջանն է առաջ, ադրբեջանական զորքերը պետք է հայելային ձևով հետ քաշվեն, նույնը վերաբերում է նաև ՀՀ ԶՈՒ-ին։

«Մենք հիմա նրանց փնտրտուքի մեջ ենք, որոնք համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես փնտրում եմ այդ մարդկանց, որ կգան ու կապացուցեն, որ Տավուշի այդ գյուղերը Հայաստանի տարածք են։

ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր ԽՍՀՄ քարտեզներով։ Տավուշի բնակիչները գիտեն, որ գծից այն կողմ միշտ եղել է Հայաստանի Հանրապետություն և մյուս կողմում Ադրբեջան: Դա իմացել են ՀՀ բոլոր իշխանությունները՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ մենք շատ լավ իմացել ենք, որ անգամ Վրաստան գնալուց կանգնում նայում էինք այդ կտորին և ասում այնտեղ Ադրբեջան է: Մենք որևիցե նոր բանի մասին չենք խոսում»,- նշեց նա:

ԱԺ խոսնակի պնդմամբ՝ ՀՀ տարածքի որևէ մաս սակարկման չի ենթարկվում։

Մանրամասները՝ տեսանյութում։