Դանիայի պատվիրակության հետ հանդիպմանը Հակոբ Արշակյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Լուրեր

12.05.2024 | 23:25
Պուտինն առաջարկել է վերանշանակել Լավրովին, ՆԳՆ և ԱԴԾ ղեկավարներին
12.05.2024 | 23:06
Սերգեյ Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար
12.05.2024 | 21:49
Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր
12.05.2024 | 21:32
Ուկրաինան ի վիճակի է արդյունավետորեն պահել առաջնագիծն արևելքում․ ԱՄՆ պետքարտուղար
12.05.2024 | 21:00
Նոտաներ չիմացող կոմպոզիտորների, քառակուսի մտածողության և ձանձրալի երաժշտության մասին. ապաքաղաքական զրույց Նարինե Զարիֆյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2024 | 20:50
Վաղն առավոտ ժամը 08:00-ից տոտալ պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2024 | 20:32
Սա մաքուր հայկական, ազգային շարժում է, սպասարկում է մեր ազգային ու պետական շահերը. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2024 | 20:27
Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ այս գործընթացին. Բագրատ սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2024 | 18:28
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 3-րդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
12.05.2024 | 18:08
Մեկնարկել է երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ
12.05.2024 | 17:40
Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում
12.05.2024 | 17:31
Պայթյուն և հրդեհի բռնկում՝ Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում
12.05.2024 | 16:35
Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
12.05.2024 | 15:51
Մադրիդի «Ռեալը»` Իսպանիայի առաջնության բացարձակ առաջատար
12.05.2024 | 15:09
Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ողջունելով պատվիրակությանը, նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք Դանիայի՝ որպես Հայաստանի հուսալի գործընկերոջ հետ համակողմանի կապերի զարգացումը: Մեր երկրներն ու հասարակությունները կիսում են ընդհանուր արժեքներ, որոնք լավ հիմք են մեր երկրների միջեւ բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար»:

Հակոբ Արշակյանն ընդգծել է երկուստեք միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունը. «Կարեւորում եմ մեր խորհրդարանականների միջեւ անձնական փոխգործակցության ակտիվացումը: Այս ամսվա սկզբին Ազգային ժողովը հյուրընկալեց Դանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Այցը հիանալի հնարավորություն ընձեռեց անձամբ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը եւ տեղում ծանոթանալու իրավիճակին»:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Դանիայի հետ համագործակցության առանձնահատուկ նշանակությունը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայուն եւ համապարփակ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Դանիայի պատվիրակությունն իր հերթին աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու անկախությանը:

Կողմերը կարեւորել են խորհրդարանների միջեւ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները եւ համագործակցությունը կշարունակվեն՝ ի նպաստ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման:

Հանդիպմանը ներկա են եղել Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը եւ Ծովինար Վարդանյանը: