Ադրբեջանի և Ղրղզստանի քաղաքացիները մեղադրվում են ղրղզական ղեկավարության դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ

Լուրեր

09.05.2024 | 20:13
Փաստորեն՝ էս մարդիկ մեզ լուրջ չեն ընդունում. սրբազանը` Փաշինյանի հրաժարական չտալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 20:05
Պուտինը մտադիր չէ կանգ առնել, Ուկրաինային պետք է յուրաքանչյուր երկրի հստակ դիրքորոշումը․ Զելենսկի
09.05.2024 | 19:54
Բագրատ սրբազանը Փաշինյանին ևս 20 րոպե ժամանակ տվեց հրաժարական տալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 19:44
ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին
09.05.2024 | 19:43
«Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում 5 օրական նորածին է հայտնաբերվել
09.05.2024 | 19:30
Դավիթ Շահնազարյանը`ՀՀ-ում գործակալական ցանցերի առկայության վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 19:14
Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել «փակուղի» չմտցնել Անկարայի հետ հարաբերությունները
09.05.2024 | 18:59
Զելենսկին և Պորոշենկոն հանվել են ՌԴ ՆԳՆ-ի հետախուզման բազայից
09.05.2024 | 18:48
Նիկո՛լ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 18:37
ԵՄ-ն տոնում է Եվրոպայի օրը և պատրաստվում ընտրությունների
09.05.2024 | 18:23
Բազմամարդ հանրահավաք՝ սահմանազատման դեմ, ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին․ ԼՈՒՐԵՐ
09.05.2024 | 18:19
Կիևում Զելենսկիի և Մեցոլայի համատեղ ասուլիսն ընդհատվել է օդային տագնապի պատճառով
09.05.2024 | 18:11
Ադրբեջանում թմրաշրջանառության մեղադրանքով հաշմանդամություն ունեցող ակտիվիստի են ձերբակալել՝ սոցցանցերում Ալիևին քննադատելու համար
09.05.2024 | 17:53
Անցկացվել է ՆԶՊ հանրապետական օլիմպիադա
09.05.2024 | 17:42
ՆԱՏՕ-ն հայտարարել է ՌԴ-ի հետ պատերազմի դեպքում Կալինինգրադը «չեզոքացնելու» պլանների մասին
Բոլորը

Ղրղզստանի ղեկավարության դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով 9 մարդ է ձերբակալվել։ Մարտի 23-ին Ղրղզստանի Պետական ​​անվտանգության կոմիտեն հայտարարել էր հանցավոր խմբավորման անդամ Ադրբեջանի 5 քաղաքացիների ձերբակալության մասին։

Ըստ տեղեկատվության՝ Ալիև Վ.Մ.-ն, Բաղիրով Ս.Ա.-ն, Ասկերով Մ.Օ.-ն, Բեհբուտով Մ.Ս.-ն և Մամեդով Զ.Ի.-ն Ղրղզստանի ղեկավարության դեմ մահափորձ են ծրագրել։

Բաքուն հայտարարում է, որ ղրղզական կողմի խնդրանքով տեղեկություններ է տրամադրել այդ անձանց մասին։ Ադրբեջանի ՆԳՆ-ի հաղորդմամբ էլ՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ որպես կասկածյալ բերման ենթարկված անձանցից մեկը նախկինում դատապարտված է եղել Ռուսաստանում, իսկ մյուսը՝ 2012թ. Ադրբեջանում կատարված հանցագործության համար։

Բացի այդ, Ղրղզստանի իրավապահ մարմինների պահանջով Ադրբեջանի տարածքում պարզվել է Ղրղզստանի 4 քաղաքացիների գտնվելու վայրը, որոնք կասկածվում են այդ անձանց հետ կապ ունենալու մեջ, և նրանք փոխանցվել են հակառակ կողմի համապատասխան իրավապահ մարմիններին։

Ղրղզական լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնում են Ղրղզստանի պետական ​​մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Ռաիմբեկ Մատրաիմովի և նրա եղբոր՝ Թիլեկ Մատրաիմովի՝ Բաքվում կալանավորման և Բիշքեկին արտահանձնման մասին։

2024 թվականի հունվարին Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն Մատրաիմովի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Ըստ քննության վարկածի՝ նա և իր եղբայրները մահափորձ են ծրագրել Ղրղզստանի քաղաքական ղեկավարության դեմ։