Մոսկվայում հարձակման երկու կասկածյալները Ստամբուլից ՌԴ են մեկնել նույն չվերթով. AFP

Լուրեր

09.05.2024 | 14:52
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ
09.05.2024 | 14:37
Ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով
09.05.2024 | 14:30
Բնակարանների շուկայում տեմպի նվազում կա․ ինչպես է ազդում ներքաղաքական իրավիճակը անշարժ գույքի շուկայի վրա
09.05.2024 | 14:19
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
09.05.2024 | 14:07
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
09.05.2024 | 13:56
Նավթի գներն աճել են
09.05.2024 | 13:52
ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը
09.05.2024 | 13:49
Մեր բառապաշարում միանալ բառ չկա, համերաշխ ենք բողոքի ալիքի հետ. Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 13:45
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի՝ «համաշխարհային բախում թույլ չտալու համար»
09.05.2024 | 13:33
Հաղթանակը նախ և առաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի․ ՀՀ նախագահ
09.05.2024 | 13:20
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին
09.05.2024 | 13:08
«Գազպրոմ»-ը սկսել է վաճառել գույքը պատմության մեջ ռեկորդային կորուստների ֆոնին
09.05.2024 | 12:55
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 12:46
Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
09.05.2024 | 12:34
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների երթը դեպի Երևան. ՈւՂԻՂ
Բոլորը

Մոսկվայում համերգասրահի վրա հարձակման կասկածյալներից երկուսը՝ Տաջիկստանի քաղաքացիներ Ռաչաբալիզոդա Սաիդաքրամին և Շամշիդին Ֆարիդունին, «ազատորեն» Թուրքիայից մեկնել են Ռուսաստան, քանի որ նրանց ձերբակալելու օրդեր չի տրվել: Այս մասին AFP-ին հայտնել է թուրք պաշտոնյաներից մեկը՝ անանունության պայմանով։

Պաշտոնյան ասել է, որ երկուսն էլ հարձակումից անմիջապես առաջ որոշ ժամանակ անցկացրել են Թուրքիայում և Ստամբուլից Ռուսաստան են մեկնել նույն չվերթով։

ԻԼԻՊ-ը հայտարարել է, որ պատասխանատու է մոսկովյան հարձակման համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին երկուշաբթի առաջին անգամ խոստովանել է, որ համերգասրահում տեղի ունեցած հարձակման հետևում կանգնած են «արմատական իսլամիստները», սակայն ենթադրություն է հայտնել, որ նրանք կապված են Ուկրաինայի հետ:

Թուրքական իշխանությունները պարզել են, որ կասկածյալներից մեկը՝ Ֆարիդունին, փետրվարի 20-ին մեկնել է Թուրքիա, իսկ մարտի 2-ին վերադարձել Ռուսաստան Ստամբուլի օդանավակայանով։ Փետրվարի 21-ին կասկածյալը տեղավորվել է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում և վեց օր անց հեռացել:

Ըստ թուրք պաշտոնյայի՝ նախնական հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ մեկնել է Թուրքիա, քանի որ Ռուսաստանում իր մուտքի արտոնագրի ժամկետը լրացել է։ Փետրվարի 23-ին Ֆարիդունին ութ անգամ հրապարակում է արել սոցիալական ցանցում, որտեղ նշված է «Աքսարայ Ստամբուլ», իսկ լուսանկարներում, ըստ երևույթին, ցուցադրված է Ֆաթիհ մզկիթը։

Մյուս կասկածյալը Ստամբուլ է ժամանել հունվարի 5-ին, նույն օրն իջևանել է Ֆաթիհ հյուրանոցում և հեռացել հունվարի 21-ին։ Ըստ աղբյուրի՝ այնուհետև մարտի 2-ին նա վերադարձել է Մոսկվա Ֆարիդունիի հետ նույն չվերթով։