Նախկին կնոջը կացնով, ձեռքերով ու ոտքերով հարվածելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Նախկին կնոջը կացնով, ձեռքերով ու ոտքերով հարվածելու դեպքի նախաքննությունն ավարտվել է․ Վանաձորցի 43-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավատվել է Վանաձորի 43-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը կացնով, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ 

2024 թվականի հունվարի 2-ին 40-ամյա կինը ոստիկանություն հաղորդում էր տվել այն մասին, որ նույն օրը Վանաձորի իրենց տանը վիճաբանել է նախկին ամուսնու հետ, ինչից հետո վերջինս կացնով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում վանաձորցի նախկին ամուսինների միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, տան մահճակալի վրայից վերցնելով կացինը, դրանով մեկ անգամ հարվածել է կնոջ կրծքավանդակին, այնուհետև գլխով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։

Արդյունքում 40-ամյա կնոջը պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավով զուգորդված, մարմնական տարբեր վնասվածքներ, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի, իսկ նրա դուստրը օգնության է կանչել հարևաններին։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա կնոջ նախկին ամուսնուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասով։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հայտարարվել է նախաքննության ավարտ, և նրա վերաբերյալ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ։