«Այն ինչ անվճար է, արժեք չունի»․ աբոնեմենտային նոր համակարգը՝ քննարկումների առիթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 17:00
«Եսե օր ձեր տուն կուգամ, վախենալով կուգամ, օր միամիտ մեգըմ կամեռայով բան չտեսնի». նոր գաղտնալսում ԲՀԿ-ին վերագրվող ընտրակաշառքի գործով
23.05.2026 | 16:49
Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 16:30
Էս խելագարը բռնում է քաղաքացիներին ու պատասխան է պահանջում չզոհվելու համար. Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 15:55
Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով
23.05.2026 | 15:30
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին
Բոլորը

2015-ին, երբ ԿԳ նախարարությունն արգելեց դպրոցում թատրոնի տոմս վաճառել, դա մեծ հարված հասցրեց հատկապես Պատանի հանդիսատեսի և մանկական թատրոններին: Նախարարության այս որոշումը վրդովեցրեց թե՛ դպրոցի ուսուցիչներին, թե՛ թատրոնի մարդկանց: Արդյունքում թատրոնները կորցրին հանդիսատեսի զգալի հատված, իսկ ներկայացումների քանակը՝ կրճատվեց:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը դեռևս 2003 թվականին արգելեց դպրոցում թատրոնի տոմս վաճառել: Իսկ արդեն 2015-ին, երբ  լուրեր էին շրջանառվում, որ դպրոցների տնօրեններից ոմանք զբաղվում են տոմսերի վերավաճառքով, ԿԳ նախարարությունն առավել խստացված արգելք դրեց՝ պատճառաբանելով, թե դրամահավաքությունն ու կաշառակերությունը արգելված են: Կրթության ոլորտի մասնագետներից շատերն այս հրամանը համարեցին անհիմն՝ պնդելով, որ դպրոցը երեխայի կրթության պատասխանատուն է: Երեխան պիտի գնա թատրոն, իսկ այդ գործընթացքը պետք է կազմակերպի դպրոցը, քանի որ ուսուցիչն ավելի լավ գիտի, ինչ ներկայացման կամ որ թանգարան տանել երեխային:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ դա առաջին հերթին հարված էր հենց աշակերտներին, որովհետև բոլոր դեպքերում թատրոնի գործունեությունն ինքնանպատակ չէ:  «Խոսքը գնում է մշակութային կրթության մասին, և ամեն ինչ եկավ այն սխալ մոտեցումից, թե թատրոն, պատկերասրահ, թանգարան, համերգասրահ այցելելը ժամանց է, այլ ոչ թե մշակութային կրթություն»,- նշում է Ռուբեն Բաբայանը։

Նա պնդում է, որ մեր երկրում մշակույթը մշտապես հետին պլանում է. «Այդ ամենը մատուցվեց որպես դրամահավաքի դեմ պայքար, երբ թատրոնի տոմսը հավասարեցվեց դասարանը վերանորոգելուն կամ հավաքարարին հավելյալ գումար տալուն: Ողջ պատասխանատվությունը դրվեց աշակերտների ծնողների վրա»:

Ռուբեն Բաբայանն իր ղեկավարած թատրոնի փորձով փաստում է՝ այս որոշումից հետո թատրոնում հանդիսատեսի զգալի մասը նվազել է:

Ռուբեն Բաբայանը չի ուզում այս հարցը տեղափոխել զուտ ֆինանսների դաշտ: Նրա համոզմամբ՝ պետք է հասկանանք, որ ոչ միայն օրենքների խստությամբ  է ստեղծվում քաղաքակիթ հասարակություն, այլ քաղաքակրթությունը հենց մշակույթի հանդեպ վերաբերմունքն է: «Այն, ինչ մենք բաց ենք թողնում  մանուկ հասակում, հետո հնարավոր չի լինում լրացնել: Սա բնական է: Մշակույթը շատ ավելի լայն հասկացողություն է, և թատրոն այցելելը դա միայն ներկայացում դիտել չէ»,- կարծում է ռեժիսորը։

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Իշխան Ղարիբյանը նշում է, որ իրենց թատրոնում հանդիսատեսի գերակշռող մասը մշտապես դպրոցահասակներն են: Նրա համար, որպես դպրոցահասակ երեխայի  ծնող, այս արգելքը, մեղմ ասած, անընդունելի էր: «Անունը դրվեց, որ դա պայքար էր կոռուպցիայի դեմ, սիրուն, օսլայած խոսքերով, բայց իրականում, մենք Մարս մոլորակի վրա չենք ապրում, բոլորս էլ ապրում ենք այսօրվա Հայաստանում ու շատ լավ հասկանում ենք, թե հատկապես նախորդ վարչակարգի ժամանակ ինչպիսի կոռուպցիոն ռիսկեր կային դպրոցում»,- ասումէ դերասանը։

Իշխան Ղարիբյանը նոր իշխանության հետ մեծ հույսեր է կապում, շատ հարցերի լուծում էլ Մշակույթի նորանշանակ նախարարի միջոցով է տեսնում. «Ժամանակին շախմատը դպրոցներում դարձրին պարտադիր, իմ կարծքիով ճիշտ կլինի, որ թատրոնն էլ, գրադարանն էլ, մեկ բառով ասած՝ մշակույթն էլ դառնա պարտադիր»։

Հավելենք, որ ԿԳ և Մշակույթի նախարարությունը սկսում են համատեղ նոր ծրագրիր։  Նախագիծը սահմանված է  1-12-րդ դասարանցիների համար, որի շնորհիվ աբոնեմենտային համակարգ կներդրվի:  350 հազար աշակերտ ուսումնական տարվա ընթացքում անվճար կկարողանա այցելել 3-ական մշակութային հաստատություն: Ծրագիրը պիլոտային է և կմեկնարկի այս տարվա հոկտեմբեր ամսից։ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը  լրագրողների հետ զրույցում նշել է, որ ծրագիրը հասանելի է լինելու նաև հաշմանդամություն ունեցող աշակերտների համար։

Նախարարների համատեղ ծրագիրը ողջունում է կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:  

«Դա շատ ճիշտ քաղաքականություն կլինի, միայն թե լինի կամավորության սկզբունքով: Դրա համար էլ դպրոցը, ուսուցիչը, տնօրենը պիտի լոբինգ անեն, պիտի քարոզեն ծնողներին, թե ինչքան կարևոր բան է իրենց կրթության համար այդ ներկայացումը կամ համերգը»,- կարծում է տիկին Բախշյանը։

Նա, սակայն, այս հարցում որոշակի մտավախություն ունի: «Հիմա թատրոնները, համերգասրահները կսկսեն տեղ լրացնել պետական բյուջեի հաշվին, որովհետև գումարը պետությունը պետք է տա»,- կարծում է նա:

Մշակույթի նախարարի նոր որոշման  հետ կապված  թերահավատություն ունի նաև դերասան Իշխան Ղարիբյանը. «Ավելի ճիշտ կլինի գլոբալ հավաքվենք, հասկանանք խնդիրները, որովհետև դրանից ավելի գլոբալ խնդիրներ ունենք»։

Մեկ այլ մտահոգություն էլ ունի ռեժիսոր Ռուբեն Բաբայանը. «Կա մի տարածված տեսակետ, որը միայն մեզ չէ, այլ բոլոր ժողովորդներին է բնորոշ՝ այն ինչ անվճար է, արժեք չունի»:

Կարդարացնի՞ արդյոք սպասումները  այս նոր նախագիծը, թե մտավախություններն իրականություն կդառնան, ցույց կտա ժամանակը:

 

Անի Մնացականյան