Մոսկվայի ահաբեկչության մեջ կասկածվող 4 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

Լուրեր

09.05.2024 | 14:52
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ
09.05.2024 | 14:37
Ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով
09.05.2024 | 14:30
Բնակարանների շուկայում տեմպի նվազում կա․ ինչպես է ազդում ներքաղաքական իրավիճակը անշարժ գույքի շուկայի վրա
09.05.2024 | 14:19
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
09.05.2024 | 14:07
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
09.05.2024 | 13:56
Նավթի գներն աճել են
09.05.2024 | 13:52
ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը
09.05.2024 | 13:49
Մեր բառապաշարում միանալ բառ չկա, համերաշխ ենք բողոքի ալիքի հետ. Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 13:45
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի՝ «համաշխարհային բախում թույլ չտալու համար»
09.05.2024 | 13:33
Հաղթանակը նախ և առաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի․ ՀՀ նախագահ
09.05.2024 | 13:20
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին
09.05.2024 | 13:08
«Գազպրոմ»-ը սկսել է վաճառել գույքը պատմության մեջ ռեկորդային կորուստների ֆոնին
09.05.2024 | 12:55
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 12:46
Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
09.05.2024 | 12:34
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների երթը դեպի Երևան. ՈւՂԻՂ
Բոլորը

Մերձմոսկովյան «Crocus city hall»-ում ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող 4 անձանց՝ Դալերժոն Միրզոևի, Սաիդակրամի Ռաչաբալիզոդայի, Շամսիդին Ֆարիդունիի և Մուհամմադսոբիր Ֆայզովի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին Current Time-ի փոխանցմամբ հայտնում է ընդհանուր իրավասության Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։ Ինչպես փոխանցում է Sota-ն, բոլոր նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։
Նրանց մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում ահաբեկչություն կատարելու հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ)։ Հոդվածի այս մասով նախատեսված պատիժը նախատեսում է 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկում։
Լրագրողներին խնդրել են հարցեր չտալ մեղադրյալներին, բոլոր լսումներն անցել են դռնփակ։ Քննիչը հայտարարել է, որ բաց նիստը «կարող է հանգեցնել  նախաքննական գաղտնիքի բացահայտման» և «վտանգել գործընթացի մասնակիցների և նրանց հարազատների անվտանգությունը»։

Առաջինը դատարանի դահլիճ է բերվել Դալերժոն Միրզոևը։  Ըստ Mediazona-ի, դատարանում պարզվել է, որ նա 32 տարեկան է, ամուսնացած է, ունի չորս երեխա։ Նովոսիբիրսկում նրա ժամանակավոր գրանցման ժամկետը լրացել է։

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ավելի վաղ հրապարակել էր Դալերժոնի հարցաքննության տեսագրությունը և նրան անվանել ահաբեկիչների առաջնորդ։ Նա լիովին ընդունել է իր մեղքը, հայտնել են դատարանից։

Երկրորդ մեղադրյալը Սաիդակրամի Ռաչաբալիզոդեն է։ Նա 30 տարեկան է, ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Վերջինս ևս դատարանում խոսել է թարգմանչի միջոցով։ Վերջինս ՌԴ-ում գրանցում ունեցել է, սակայն ասել է՝ չի հիշում, թե որտեղ։ Դատարանի մամուլի ծառայության տարածած լուսանկարում  նրա ականջը վիրակապված է: Նախօրեին տելեգրամյան ալիքները տեսանյութ էին հրապարակել, որում երևում էր․ թե ինչպես են նրա ականջի մի մասը կտրում։ Դատարանի տվյալներով՝ Ռաչաբալիզոդան նույնպես ընդունել է մեղքը։

Երրորդ մեղադրյալը Շամսիդին Ֆարիդունին է։ Նա 25 տարեկան է։ Ամուսնացած է, ունի ութ ամսական երեխա։ Տղամարդն աշխատել է Պոդոլսկի մանրահատակի գործարանում որպես բանվոր։ Հարցաքննության տեսանյութում նա պատմել է, որ Telegram-ով կապվել են իր հետ և 500 հազար ռուբլի խոստացել «Crocus city hall»-ի վրա հարձակման համար։

Մուհամմադսոբիր Ֆայզովը մեղադրյալներից ամենաերիտասարդն է՝ նա 19 տարեկան է, ամուսնացած չէ։ Նա աշխատել է Իվանովոյի վարսավիրանոցներից մեկում, սակայն այս տարվա հունվարին թողել է աշխատանք։ Դատարան է բերվել բժիշկների ուղեկցությամբ սայլակով։ Ենթադրվում է, որ ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել։