Փաշինյանը պնդում է՝ հանձնենք, որ սահմանը պարիսպ լինի, բայց երաշխիք չի տալիս. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այս շաբաթն անցկացրեց՝ Հայաստանի բնակիչներին համոզելով, որ Տավուշի առաջնագծի դիրքերը պետք է հանձնել Ադրբեջանին։ Դրա համար նա, իհարկե, ընտրել էր այլ բառապաշար․ ոչ թե հանձնել, այլ դա ի սկզբանե մերը չէ, ոչ թե հայկական դիրքեր, այլ ադրբեջանական գյուղեր։

«Ինչի՞ ենք մենք հիմա էս հատվածին անդրադառնում։ Եվ ինչի՞ ենք եկել հիմա Ոսկեպարի հետ էս հարցը քննարկելու։ Որովհետև կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կանենք… Մենք պետք է պատերազմ թույլ չտանք։ Եվ սա է նաև պատճառը, որ մենք որոշել ենք, որ պետք է գնանք էս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»,- պնդում էր նա։

Ի՞նչ տարածքի մասին է խոսքը։ Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ասում է, որ խոսքը Տավուշի մարզի Բաղանիսից մինչև Բերքաբեր գյուղերի դիմաց ընկած սահմանի մասին է։ Ադրբեջանի պահանջով սահմանների որոշումը սկսվելու է հենց այդ հատվածից։

Իրավիճակը դիտարկենք այդ նախկին ադրբեջանական գյուղերից մեկի օրինակով։ Քըզըլ Հաջիլի․ այդպես է կոչվում գյուղը, որն ադրբեջանցիների ու Փաշինյանի պնդմամբ՝ գտնվում է հայկական վերահսկողության ներքո։

Արբանյակային լուսանկարի վրա ակնհայտ է, որ ադրբեջանական նախկին գյուղի մնացորդները հենց ադրբեջանական դիրքի հատվածում են։ Այսինքն ադրբեջանցիների առաջ քաշած թեզը բոլորովին անհիմն է, հայկական կողմը հիմա էլ չի վերահսկում այդ գյուղի տարածքը։

Բաքուն ադրբեջանական գյուղի մնացորդները վերադարձնելու պատրվակով ու հայկական կողմի համաձայնության դեպքում իր զինվորներին կանգնեցնելու է Կիրանց գյուղի մեջ։ Իսկ Հայաստանից Վրաստան գնացող միջպետական ճանապարհի մի մասը մնալու է ադրբեջանական կողմում։

Հիմա էլ Փաշինյանն ասում է՝ թեև պատերազմից խուսափելու երաշխիք չկա, բայց սահմանի մասին պայմանավորվածություն ունենալը քիչ, թե շատ երաշխիք է։ Բայց պարզ չէ՝ ինչի երաշխիք է։

Վերջին ասուլիսին, ու հիմա էլ գյուղերում հանդիպումների ժամանակ Փաշինյանը խոսում է սահմանի անձեռնմխելիության մասին։ Ասում է՝ եթե մեր սահմանը լեգիտիմ եղավ, մեզ վրա հարձակվելու իրավունք չունեն։

«Եթե մենք կանգնած ենք ստի, մեր կանգնած տեղը օրինական է։ Եվ որևէ մեկը մեզ խփելու, մեզ հարվածելու իրավունք չունի», – ասում է Փաշինյանը։

Բայց նախկին այս դեպքերը ցույց են տալիս, որ Բաքուն երբեք էլ չի պահել պայմանավորվածությունները, այդ թվում նրանք՝ որոնց ընդունմանը մասնակցել է նաև ինքը՝ Փաշինյանը։

  • 2020-2021-ին Գորիս-Կապան ճանապարհի զավթումն ու փակումը,
  • 2021-ի գարնանը Ներքին Հանդի, Իշխանասարի, Վարդենիսի ուղղություններով ՀՀ տարածք ներխուժումն ու իշխող բարձունքների զավթումները,
  • 2022-ի սեպտեմբերին Ջերմուկի և այլ ուղղություններով ներխուժումն ու ՀՀ ճանաչված տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրերի գրավումը:
  • Լաչինի միջանցքի փակումն ու Արցախի հայությանը սովի մատնումը,
  • Արցախի վրա լայնամասշտաբ հարձակումն ու արցախցիների բռնի տեղահանությունը։

Այս ամենը Բաքուն իրականացրել է նաև Փաշինյանի մասնակցությամբ պայմանավորվածությունների ու ավելին, միջազգային կոնվենցիաների խախտումներով։ Հիմա էլ Ադրբեջաննը շարունակում է իր օկուպացիայի տակ պահել ՀՀ-ին պատկանող մինչև 300 քառակուսի կիլոմետր տարածք։ Փաշինյանի կառուցած անտեսանելի պարիսպը կանգնեցնելո՞ւ է Բաքվին։

Գարիկ Հարությունյան