Սիրիայի քաղաքները Երևանի փորձառության անհրաժեշտությունն ունեն. դեսպան

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Դեռևս 1997 թ. Երևանի և Դամասկոսի միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր. կողմերը փաստել են, որ փաստաթուղթը թարմացման անհրաժեշտություն ունի:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ անդրադառնալով Երևանում իրականացվող ծրագրերին ու քաղաքի զարգացման տեմպերին՝ դեսպան Նորա Արիսյանը նշել է, որ Սիրիայի քաղաքները Երևանի փորձառության անհրաժեշտությունն ունեն:

Քաղաքապետ Ավինյանն իր հերթին նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ և աջակից լինել օրակարգային բոլոր հարցերում:

«Հայ և սիրիացի ժողովուրդների միջև բարեկամական սերտ կապերն իրապես պատմական բնույթ ունեն, և դրանից է բխում, որ հայազգի ներկայացուցիչներն իրենց ակտիվ տեղն ունեն Սիրիայում՝ ամենատարբեր բնագավառներում, և, իհարկե, ինձ համար ուրախալի է, որ Դուք՝ տիկին դեսպան, ներկայացնում եք Սիրիայի Արաբական Հանրապետությունն այս պաշտոնում: Գիտակցելով այն դժվարին ժամանակաշրջանը, որ անցել եք՝ մենք պատրաստ ենք աջակցել գործընկեր քաղաքին տարբեր հարցերում»,- ընդգծել է քաղաքապետը: