Միրզոյանը Ուրուգվայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որին մասնակցել են հանձնաժողովի նախագահ Խոսե Կառլոս Մահյանը, հանձնաժողովի՝ տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող անդամներ, ինչպես նաև Հայաստան-Ուրուգվայ խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ րր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով, որ ժողովրդավարական սկզբունքներին հավատարմությունը միտված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը, այլ նաև համախոհ երկրների, այդ թվում՝ Ուրուգվայի հետ հարաբերությունների սերտացմանը։

Անդրադառնալով տարածաշրջանային թեմաներին՝ նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև կայունության հաստատմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պայմանագրի նախագծում այս պահին առկա հիմնական հարցերը, որոնց հանգուցալումը հայկական կողմը տեսնում է հանրաճանաչ սկզբունքներին՝ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության նկատմամբ հստակ հանձնառության միջոցով։

Հարավային Կովկասի զարգացման և լոգիստիկ առավելությունների լավագույնս օգտագործման համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները:

Նախարար Միրզոյանը, անդրադառնալով Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում միջազգային հանրության կողմից հասցեական ուղերձներին, հավելել է. «Ես այստեղ եմ նաև մեր երախտիքը հայտնելու տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ ձեր արտահայտած սկզբունքային դիրքորոշումների համար»: