Կրասնոյարսկում մի քանի գաղութներ են փակում․ պատերազմի պատճառով կալանավորների թիվը պակասել է

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Կրասնոյարսկի երկրամասի մարդու իրավունքների հանձնակատար Մարկ Դենիսովը հայտնել է, որ այս տարի կփակվեն մի քանի հաստատություններ, որոնք ներառված են շրջանի Դաշնային քրեակատարողական ծառայության գլխավոր վարչության կազմում։ Այս մասին նա խոսել է տարածաշրջանային օրենսդիր ժողովի նիստում, գրում է Մեդուզան:

Նրա խոսքով՝ հաստատությունների փակման պատճառը գաղութներում պահվողների թվի նվազումն է։

«Մեկ տագնապալի միտում եմ նշում. «հատուկ ռազմական օպերացիայի» պայմաններում դատապարտյալների թվի միանգամյա մեծ կրճատումը դրդել է ոմանց վերևներին զեկուցել քրեակատարողական հիմնարկները փակելու անհրաժեշտության մասին՝ օպտիմալացնելու և գումար խնայելու համար: Մեր տարածաշրջանում այս տարի կփակվեն մի շարք հաստատություններ։ Ամենահայտնին Արեյսկի և Գրոմադսկի հիմնարկներն են»,- ասել է օմբուդսմենը։

Ույարսկի շրջանի Գրոմադսկ գյուղում գործում է թիվ 16 ուղղիչ գաղութը, որտեղ պահվում են նախկինում արդեն ազատազրկման պատիժ կրած տղամարդիկ։ Եմելյանովսկի շրջանի Արեյսկոյե գյուղում տղամարդկանց թիվ 7 գաղութն է առաջին անգամ դատապարտված բանտարկյալների համար։

Ըստ Դենիսովի՝ այդ հաստատություններն «իրականում քաղաք ձևավորող ձեռնարկություններ են», ուստի դրանց փակումը կարող է հանգեցնել խնդիրների: Նա նաև կարծում է, որ ապագայում դրանց կարիքը կլինի։