Դանիայի դեմ ուղղված ահաբեկչության սպառնալիքն աճել է

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Դանիայի հատուկ ծառայությունները հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի աճի մասին՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողություններով պայմանավորված, գրում է Reuters-ը։

Դանիայի անվտանգության և հետախուզության ծառայությունը (PET) հայտնել է, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը հասցվել է 4-ի՝ առավելագույն 5-ից։

«Իսրայելի և ռազմականացված մի շարք խմբավորումների միջև հակամարտությունը, անշուշտ, մտահոգում է շատերին, այդ թվում՝ Դանիայում։ Հակամարտությունը նաև պարունակում է զգալի ներուժ արմատական տրամադրությունների աճի համար, և դա կարող է հանցագործ տարրերին դրդել Դանիայի ներսում ինքնաբուխ կամ պլանավորված գործողությունների, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումների», – ասվում է PET-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի հակաիսլամիստական ակտիվիստները վնասել են Ղուրանի մի քանի օրինակներ Դանիայում, ինչպես նաև հարևան Շվեդիայում՝ աշխարհի ամենաազատական երկրներից երկուսում, որոնք թույլ են տվել կրոնի կտրուկ քննադատություն՝ հանուն ազատ խոսքի: