Չինական բանկերը սկսել են արգելափակել Ռուսաստանից յուանով վճարումները

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների խստացման ֆոնին չինական որոշ բանկեր դադարեցրել են Ռուսաստանից յուանով վճարումների ընդունումը։ Ֆինանսական հաստատությունների հաճախորդները սկսել են ստանալ համապատասխան ծանուցումներ, իսկ վճարումները հետ են վերադարձվում, հաղորդում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով բիզնես հատվածի և վճարային շուկայի իր աղբյուրներին:

Վերջին երկու ամսվա ընթացքում Ping An Bank-ը և Bank of Ningbo-ն, որոնք կապիտալիզացիայի առումով Չինաստանում զբաղեցնում են 13-րդ և 15-րդ հորիզոնականները, դադարեցրել են համապատասխան ծառայությունների մատուցումը, գրում է պարբերականը։

Բացի այդ, ևս վեց փոքր բանկեր հրաժարվում են ընդունել նման վճարումներ՝ China Guangfa Bank-ը, Kunshan Rural Commercial Bank-ը, Great Wall West China Bank-ը, Shenzhen Rural Commercial Bank-ը, Dongguan Rural Commercial Bank-ը և China Zheshang Bank-ը։

Պարբերականի զրուցակիցներից մեկը պարզաբանել է, որ հունվարի կեսերից ձեռնարկված նման միջոցառումների պատճառը չինացի բանկիրների մտավախություններն են ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների ներդրման և այլ ճնշումների հետ կապված։

Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ չինական առանցքային Chouzhou Commercial Bank-ը դադարեցրել է ֆինանսական գործարքները Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ։ Հաշվարկների դադարեցումը կախված չէ վճարային համակարգից, գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով գործարար շրջանակների երեք աղբյուրների տվյալները։

Ցանկացած գործարք դադարեցվել է ոչ միայն SWIFT-ով, այլ նաև ռուսական SPFS-ով և չինական CIPS-ով։