«Հանրային ձայնից» Ամալյա Սարգսյանը վայր է դրել ավագանու մանդատը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են. այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ավագանու՝ փետրվարի 7-ի արտահերթ նիստին, երբ ընդդիմադիր 3 անդամներ զրկվեցին մանդատից, Ամալյա Սարգսյանը ներկա չէր։ Նրանց քաղաքական ղեկավարը՝ Վարդան Ղուկասյանը հորդորել էր բոյկոտել տվյալ նիստն ու այլևս որևէ նիստի չմասնակցել՝ այդպիսով գնալով արտահերթ ընտրությունների։ Սակայն «Հանրային ձայն» խմբակցության անդամներից երկուսը՝ Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը մասնակցեցին նիստին և քվորում ապահովեցին։
Նրանք շարունակում են պարտաճանաչ ներկայանալ ավագանու նիստերի։

Փետրվարի 13-ի հերթական նիստին Ամալյա Սարսգսյանը ևս ներկա էր։ Factor TV-ի հարցին ի պատասխան նա հաստատել էր, որ որոշել է վայր դնել մանդատը՝ անձնական խնդիրներից ելնելով։

«Իմ բացակայությունը կապված չէր Վարդան Ղուկասյանի հորդորի հետ, ես Ռուսաստանի Դաշնությունում էի, վերադարձել եմ, եկել եմ նիստին։ Ինձ վրա ճնշումներ չեն եղել»,- ասել էր ավագանու արդեն նախկին անդամը։ Սարգսյանը նաև ընդգծել էր, որ Վահան Ավագյանն իր կնքահայրն է, իսկ Վահե Եսայանը՝ ընկերը։

Ամալյա Սարգսյանին ավագանիում կփոխարինի Գրիգոր Հարությունյանը։

Արփի Հակոբյան