Փաշինյանն ասել է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր հողերը վերադարձնելու ենք․ Կիրանցի  վարչական ղեկավար 

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Գյուղացիները վարչապետի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հարցեր են քննարկել, Factor.am-ի հետ զրույցում  փոխանցեց Իջևան խոշորացված համայնքի Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։

Շահինյանի խոսքով՝ միակ բանը, որն այս պահին հետաքրքրում է գյուղացիներին՝ խաղաղությունն է։ Վարչական ղեկավարը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է՝ որևէ գյուղ չի հանձնվում, այլ՝ սահմանազատում է իրականացվելու։ Ադրբեջանի՝ Տավուշի մարզից 4 գյուղերի պահանջի վերաբերյալ Կիրանցի գյուղապետն ասում է, որ դրանք ադրբեջանական գյուղեր են։  Շահինյանի խոսքով՝ մենք էլ Ադրբեջանի տարածքում հողեր ունենք։

«Մերն իրանցից շատ է, թողնենք մեր հողերն իրենց մո՞տ մնան։ Սահմանազատում պետք է կատարվի, սահմանի գծով սահմանազատում պետք է անենք և մեր հողերը վերցնենք։ Մեր պահանջը դա է։ Մեր պահանջը ներկայացրել ենք Փաշինյանին,  վարչապետն էլ մեզ ասել է, որ հենց այդպես էլ պետք է լինի, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր հողերը պետք է վերադարձնենք․ 31 գյուղի հողատարածքները պետք է հետ վերադարձնենք։ Եթե Ադրբեջանը սահմանազատման միջոցով մեր հողատարածքները չվերադարձնի, մենք պետք է  կռվենք»,- կարծիք հայտնեց նա։ Դիտարկմանը՝ ի վիճակի՞ ենք կռվելու, Կիրանցի վարչական ղեկավարն արձագանքեց՝ միանշանակ։

Իր հերթին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հանդիպումից մանրամասներ է հայտնել՝ պնդելով, որ Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպմանը հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի։

Հիշեցնենք, որ մինչ այս վարչապետը Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

Փաշինյանն օրերս կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի՝ 4 գյուղերի պահանջին՝ ասել էր, որ դրանք՝ դե յուրե Հայաստանի տարածքում չեն։ Փաշինյանը նաև չէր բացառել, որ սահմանազատումը պետք է սկսել Տավուշի մարզից։ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ նաև հայտնել էր, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Ոսկեպար և տեղում բնակիչներին ներկայացնել իրավիճակը։

Մանյա Պողոսյան