Վրացական կողմի հետ քննարկվում են սահմանազատման հարցով համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները․ ԱԳՆ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հունվարին Վրաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվել են և հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ:

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ պարզելու՝ արդյո՞ք Փաշինյանի այս հանձնարարականի շրջանակներում որևէ քայլ կատարվո՞ւմ է, և ինչո՞ւ է որոշվել հենց այս փուլում պայմանավորվել և իրականցնել Վրաստանի հետ սահմազատում։

Վարչապետի աշխատակազմը հարցումը վերահասցեագրել էր Արտաքին գործերի նախարարությանը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը մեկնարկել է 1995 թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջկառավարական պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովներ։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորված ընդհանուր ընկալումից զատ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։

Հարցման մեջ նշվում է, որ այլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։

«Վրացական կողմի հետ քննարկվում են համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները և հանձնաժողովների աշխատանքների մասին տեղեկությունը կներկայացվի պատշաճ ժամկետում»,- պատասխանել են գերատեսչությունից՝ չհստակեցնելով որևէ ժամկետ։

Միաժամանակ հայտնել են, որ վարչապետի նախորդ տարվա որոշմամբ հաստատվել է Հայաստանի պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի նոր կազմը։ Թե ովքեր են Վրաստանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նոր կազմի անդամները՝ ԱԳՆ-ից այդպես էլ չեն մասնավորեցրել։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հարևան երկիր այցի շրջանակում նաև Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր էր ստորագրվել։
Պատկան կառույցներից հետաքրքրվել էինք, թե այս ռազմավարական հռչակագրով ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այն գործնականում ի՞նչ է տալու մեր երկրին։ Այս հարցին ո՛չ վարչապետի աշխատակազմն է պատասխանել, ո՛չ էլ՝ ԱԳՆ-ն։

Մանյա Պողոսյան