Ոսկեպարի բնակիչը տան կողքին խրամատ է փորում. ընդդիմադիր պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
13.03.2024 | 19:22Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու դեպքում կազմաքանդվելու է մարզի ամբողջ առաջնագիծը, ադրբեջանցիները հայտնվելու են խորը թիկունքում, Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Տավուշի մարզից ընտրված ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը նոր պահանջներ ներկայացնելով Հայաստան- Վրաստան և Հայաստան- Իրան ճանապարհը ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել։ Պատգամավորը նաև նշեց, որ զրուցել է ոսկեպարցիների հետ, որոնք իրենց մտահոգություններն են բարձրաձայնել սահմանային չորս գյուղերր հնարավոր հանձնման մասին։ «Ոսկեպարի բնակիչը տան կողքին խրամատ է փորում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։