Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կայցելի Բաքու
Քաղաքականություն
13.03.2024 | 19:11Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնչյու Քեչելին։
Նա նշել է, որ այցը տեղի է ունենալու վաղը՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հանդիպումներից հետո։
Ֆիդանը Բաքվում մասնակցելու է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, որը նախանշված է մարտի 15-ին։