«Ելք» դաշինքն իրեն սպառել է. ամենայն հավանականությամբ ԱԺ ընտրություններին ևս ՔՊ-ն առանձին կմասնակցի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
Բոլորը

«Եթե Դաշնակցությունը գտնում է, որ Կառավարության գործունեությունը սխալ է, ապա ավելի ազնիվ կլինի լքել կառույցը»,- Factor.am-ի հետ զրույցում, պատասխանելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ երեկ Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում Հրանտ Մարգարյանն ասել էր, որ չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, եթե նա քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացնի:

Իշխող ուժի ներկայացուցիչը, հակադարձելով Հրանտ Մարգարյանին, ասաց՝ եթե իրենք Քոչարյանի հետ համագործակցությունը չեն բացառում, ապա ինքն էլ չի բացառում, որ ՀՅԴ-ն իր այս գործելաոճով մյուս Ազգային ժողովում ներկայացված չլինի:

«Դաշնակցության նկատմամբ վերաբերմունքն առանց այդ էլ բացասական է, դա ցույց տվեցին Ազգային ժողովի վերջին ընտրությունները, երբ ՀՅԴ-ն շատ մեծ դժվարությամբ հատեց անցողիկ շեմը»,- ընդգծեց Սիմոնյանը՝ նկատելով, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն օգնել է, որ Հրանտ Մարգարյանը բանտից դուրս գալ, հիմա էլ Մարգարյանն իր անձնական պարտքն է վերադարձնում՝ օգտագործելով Դաշնակցության բրենդը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամն անդրադարձավ նաև «Ելք» դաշինքի հետագա գործունեությանը՝ արձանագրելով, որ դաշինքն արդեն իրեն սպառել է:
««Ելք» դաշինքը մնաց հեղափոխությունից այն կողմ: ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի առանձին, ամենայն հավանականությամբ ԱԺ ընտրություններին ևս առանձին կմասնակցի»,- հայտնեց պատգամավորը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան