Դեսպան Սմբատյանն ու Վրաստանի վարչապետն անդրադարձել են երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին
Քաղաքականություն
11.03.2024 | 23:27Մարտի 11-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի։