Վրաստանը Ուկրաինային պահանջներ է ներկայացրել «հարաբերությունները կարգավորելու համար»

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վրաստանն Ուկրաինայից պահանջում է արտահանձնել Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակաշրջանի պաշտոնատար անձանց՝ «հարաբերությունները կարգավորելու համար»։ Այս մասին ասված է Վրաստանի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է Korrespondent-ը:

«Առաջին հերթին, հարաբերությունների կարգավորման համար չափազանց կարևոր և անհրաժեշտ է, որ ուկրաինական իշխանությունները Վրաստանին արտահանձնեն հանցագործներին, որոնք այժմ բարձր պաշտոններ են զբաղեցնում երկրի վարչակազմում»,- ասվում է ուղերձում։

Թբիլիսիում պնդում են, որ Ուկրաինայի իշխանություններում բարձր պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, ովքեր Վրաստանում հետախուզման մեջ են կամ դատապարտված են տարբեր մեղադրանքներով։ Մասնավորապես, վրացական կողմն անհրաժեշտ է համարել իր դիրքորոշումը հայտնել ԵՄ-ում և Գերմանիայում Ուկրաինայի պաշտոնական պատվիրակության կազմում Զուրաբ Ադեիշվիլիին ընդգրկելուց հետո։

«Այս առումով հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ Զուրաբ Ադեիշվիլին զբաղեցնում է Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը, իսկ Գեորգի Լորտկիպանիձեն՝ Ուկրաինայի հակահետախուզական ծառայության ղեկավարի տեղակալը»,- ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի կառավարությունը հույս է հայտնել, որ Կիևը կվերանայի որոշումները, որոնք «խիստ հակասում են Վրաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև վրաց և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության ոգուն»։

«Վրաստանի կառավարությունը զարմացած է ուկրաինական իշխանությունների ընդունած որոշումներից, որոնք արհեստականորեն սեպ են խրում պատմականորեն բարեկամ երկու երկրների և ժողովուրդների միջև»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտնի է, որ Զուրաբ Ադեիշվիլիին մի շարք մեղադրանքներ են առաջադրվել 2012 թվականին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, որոնք նա անվանում է քաղաքական հետապնդում։ Երեք դեպքերում նրան դատապարտել են 2-ից 5 տարվա ազատազրկման։ 2015 թվականին Ադեիշվիլին քաղաքական ապաստան է ստացել Ռումինիայում, իսկ 2021 թվականին հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից։ Վերջին տարիներին նա աշխատում էր Ուկրաինայում։
Վրաստանի իշխանությունները բազմիցս փորձել են Ադեիշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել:

Գեորգի Լորտկիպանիձեն մեղադրվում է Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական սահմանի ենթադրյալ ապօրինի հատմանը մասնակցության մեջ։ Վրաստանի դատախազությունը պնդում է, որ հենց Լորտկիպանիձեն է մշակել նախկին նախագահի՝ հայրենիք վերադառնալու ծրագիրն ու երթուղին։

Ուկրաինայի և Վրաստանի հարաբերությունները բարդ շրջան են ապրում։ Թբիլիսին հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչպես նաև արգելել է իր քաղաքացիներին միանալ Ուկրաինայի զինված ուժերին։