«20 օր Մարիուպոլում»-ը՝ «Օսկար 2024»-ի լավագույն վավերագրական ֆիլմ

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Լոս Անջելեսում տեղի ունեցած «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ ուկրաինացի ռեժիսոր Մստիսլավ Չեռնովի «20 օր Մարիուպոլում» ֆիլմը «Օսկար» է ստացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կցանկանայի, որ այս ֆիլմը երբեք չնկարահանեի։ Կցանկանայի փոխել այս «Օսկարը», որպեսզի Ռուսաստանը երբեք չներխուժեր Ուկրաինա և երբեք չհարձակվեր մեր քաղաքների վրա: Բայց միասին մենք կարող ենք անել այնպես, որ ճշմարտությունը հաղթի: Փա՛ռք Ուկրաինային»,- արարողության ժամանակ ասել է Չերնովը։

Սա պատմության մեջ առաջին Օսկարն է, որը շնորհվում է ուկրաինական ֆիլմի։ 2022 թվականին ռուսական զորքերի կողմից Մարիուպոլի պաշարման մասին ֆիլմը մինչ այս արժանացել էր նաև բրիտանական BAFTA կինոմրցանակին։

Մստիսլավ Չեռնովը, որպես Associated Press-ի լրագրող, 2022 թվականի փետրվարի 23-ին ռուսական լայնածավալ ներխուժման նախորդ օրը լուսանկարիչ Եվգենի Մալոլետկայի և պրոդյուսեր Վասիլիսա Ստեպանենկոյի հետ մեկնել է Մարիուպոլ։ Հիմնականում նրանց աշխատանքի շնորհիվ էր, որ աշխարհն իմացավ Մարիուպոլում տեղի ունեցածի մասին, երբ ռուսական զորքերը պաշարեցին քաղաքն ու ավերեցին այն։

«Սա հիշեցում է աշխարհին, թե որքան անհրաժեշտ է դադարեցնել այս ներխուժումը։ Ես կանգնած եմ այստեղ, բայց իմ սիրտը Ուկրաինայում է։ Մարդիկ կյանքեր են կորցնում, կորցնում են իրենց տները, պայքարում իրենց հողի համար։ Հուսով եմ, որ այս հաղթանակն ավելի շատ մարդկանց կպատմի կատարվածի մասին, և նրանք կնկատեն մեզ»,- ասել է Չեռնովը:

Անցյալ տարի «Օսկար»-ի «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ»  անվանակարգում հաղթել էր «Նավալնի» ֆիլմը, որը պատմում է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին։ 2023-ին արձանիկը ստացել է Յուլիա Նավալնայան։