Օսկար 2024. «Օպենհայմերը»՝ գլխավոր դափնեկիր

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը, որի գլխավոր դափնեկիրն է դարձել «Օփենհայմեր» ֆիլմը՝ ստանալով 7 մրցանակ։ Ֆիլմն, ընդհանուր առմամբ, արժանացել է յոթ Օսկարի (առաջադրվել է 13 անվանակարգերում), գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Քրիստոֆեր Նոլանն «Օսկար» է ստացել նաև «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, որը նրան է հանձնել Սթիվեն Սփիլբերգը։ Սա Նոլանի առաջին «Օսկարն» է իր կարիերայում՝ չնայած 2018 թվականին նա նույն անվանակարգում առաջադրվել էր «Դանկերք» ֆիլմի համար։ Նոլանի հետ այս տարի մրցում էին Ջասթին Տրիեն («Անկման անատոմիա»), Մարտին Սկորսեզեն («Ծաղկի լուսնի մարդասպանները»), Յորգոս Լանտիմոսը («Խեղճ դժբախտները») և Ջոնաթան Գլեյզերը («Շահերի գոտին»):

Իռլանդացի դերասան Կիլիան Մերֆին, որը  մարմնավորել է Օպենհայմերին, նույնպես ստացել է իր առաջին «Օսկարը» «Լավագույն դերասան» անվանակարգում։ Նախկինում նրա աշխատանքը այս ֆիլմում արդեն արժանացել էր բրիտանական BAFTA մրցանակին և Ոսկե գլոբուսին։


Ռոբերտ Դաունի Կրտսերն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին։
Էմմա Ստոունն արժանացել է իր երկրորդ Օսկարին՝ ստանալով «Լավագույն դերասանուհի» մրցանակը «Խեղճ դժբախտներ» (Poor things) ֆիլմի գլխավոր կերպարին մարմնավորելու համար։ Նախորդ Օսկարը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Ստոունը ստացել էր 2016 թվականին «Լա Լա Լենդ» ֆիլմի համար։


«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակը բաժին է հասել Դա Վին Ջոյ Ռենդոլֆին՝ «Թողնվածները» ֆիլմի համար։
2023 թվականին ամենաշատ եկամուտ բերած «Բարբի» ֆիլմն արժանացել է մրցանակի լավագույն երգի համար (What was I made for?), որը գրել են Բիլլի Այլիշը և նրա եղբայր Ֆիննեաս Օ’Քոննելը։