Բացահայտվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի շենքի և այլ օբյեկտների վրա կրակ արձակելու դեպքը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը փետրվարի 19-ին, ժամը՝ 19։45-ի սահմաններում իր կողմից վարած «NISSAN SENTRA մակնիշի ավտոմեքենան կայանել է Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի ետնամասում։

Իջնելով ավտոմեքենայից՝ իր մեկ ուղևորի հետ ուղևորվել դեպի տարածքում գործող զինվորական պարագաների խանութ, որտեղ գնել է իր ձեռքին առկա ատրճանակին նմանվող առարկայի համար նախատեսված թվով 3 հատ գազի գլանակ։

Այնուհետև վերադառնալով ավտոմեքենայի մոտ, 23-ամյա երիտասարդը, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից և իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, իր մոտ պահվող ատրճանակով կրակոցներ է արձակել Պ. Սաֆյան անցուղուց դեպի հարակից այգու տարածք։ Նստելով ավտոմեքենան՝ վարելու ընթացքում նշված ատրճանակով նա կրակոցներ է արձակել Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի պատուհաններին, առաջ ընթանալու ընթացքում՝ նաև «Ա.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի պատուհաններին, ինչպես նաև՝ ավտոկայանատեղիում կայանված «NISSAN TIDA» ավտոմեքենայի հողմապակուն։

Վերջինիս բնակության հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է թվով 15 փամփուշտ, իսկ նրա կողմից շահագրրծվող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է զիպ փաթեթ, որի մեջ եղել է դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 1,5 գրամ քաշով, ինչպես նաև 1 փաթեթ, որի մեջ առկա է եղել 5 հատ կարմիր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ՝ ընդհանուր 11.02 գրամ քաշով զանգվածով, որոնցով նշանակվել է փորձաքննություն։
Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։