«Սաշիկի 50-50 փայ մտնելու» մասին Փաշինյանի ասմունքն ու Սերժ Սարգսյանից բռնագանձվող համեստ գումարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.03.2026 | 23:28
Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
11.03.2026 | 23:12
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Մ23 ԵԱ
11.03.2026 | 23:06
Գերմանիան և այլ երկրներ կազատեն իրենց նավթի պահուստարանների մի մասը, քանի որ պատերազմը սահմանափակում է մատակարարումները․ նախարար
11.03.2026 | 22:47
ՌԴ-ն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» գործիքները. Պեսկովը կոչ է արել օգտագործել Max մեսենջերը
11.03.2026 | 22:33
Որոշակի կատեգորիայի անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից
11.03.2026 | 22:18
Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 22:10
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
11.03.2026 | 21:58
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
11.03.2026 | 21:43
Պատերազմը պետք է դադարեցվի՝ «նախքան այն ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կառնի». Էրդողան
11.03.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.03.2026 | 21:15
Թրամփը հայտարարել է, որ Իրանում «գործնականում ոչինչ չի մնացել» թիրախավորելու համար
11.03.2026 | 21:02
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում
11.03.2026 | 20:50
Իրանը հայտարարել է, որ «ոչ մի լիտր» նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով
11.03.2026 | 20:39
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը
11.03.2026 | 20:30
ՀՀ-ի ազգային անվտանգությանը հարված հասցնելու նշաններ են տեսել․ ԱՀԾ-ի ուղերձն այդ պատճառով է․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատբանկ»-ում Սերժ Սարգսյանը 108 մլն դրամի ավանդ ունի։ Եթե Հայաստանի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած Սերժ Սարգսյանը չապացուցի այս գումարի օրինականությունը, ապա այն կփոխանցվի պետությանը, ինչպես նաև ավանդի տոկոսները՝ 44 մլն դրամ։

Ըստ դատախազության՝ Սերժ Սարգսյանն ու նրա ընտանիքն ապօրինի հարստացածների ցանկում են։ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցի գնահատմամբ՝ նախկին նախագահին ու նրա ընտանիքին փաստացի պատկանող թանկարժեք գույքի, գումարի և ընկերություններում բաժնեմասերի զգալի մասը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով։

Ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով Սերժ Սարգսյանի հետ անցնում են նաև դուստրերը։ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր և բազմաթիվ քրգործերով հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանի կողմից կառուցված շենքում Սերժ Սարգսյանի դուստրը 260 մլն դրամ արժեքով բնակարան ունի և երկու ավտոկայանատեղի՝ շուրջ 22 մլն դրամ արժեքով։ Դրանք ընդգրկված են բռնագանձման ենթակա գույքի ցանկում։

Սերժ Սարգսյանի բանկային հաշիվներում առկա է անհայտ ծագումնաբանության 165 մլն դրամ։ Այս գումարն ընտանիքին պատկանող 95 մլն դրամ ավանդի ու դրանից գոյացած 30 մլն դրամ տոկոսների հետ ենթակա է պետականացման։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին մտահոգում է՝ ինչո՞ւ Փաշինյանի պաշտոնավարման վեց տարիների ընթացքում նշված ճամպրուկների հետքերով որևէ բացահայտում չի եղել։

Սերժ Սարգսյանը դեռևս 2021 թվականի նախընտրական շրջանում հեգնանքով էր արձագանքել թալանի վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներին։

Իրավապահ կառույցն ապօրինի է համարում նաև հետախուզման մեջ գտնվող Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի և նրա զավակների գույքը։ Խոսքը 9,5 միլիոն դոլարի ենթադրյալ ապօրինի ծագման գույքի մասին է։ Լյովա Սարգսյանի ունեցվածքից ապօրինի է համարվում մեկ բնակարան, ավտոմեքենա, բանկում պահվող 3 միլիոն 500 հազար դոլարի ավանդ:

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ սոցիալական անարդարությունների ֆոնին ցանկանում էին բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը, Սերժ Սարգսյանի եղբայրը պատրաստ էր վճարել սակագնին ավելացող 17 դրամները։ Նա ենթադրյալ թալանածը հետ վճարելու հարցում նույն պատրաստակամությունը չի ցուցաբերում։

Աստվածաբանության ֆակուլտետում դասավանդած Սարգսյանը հետախուզման մեջ է «Հյուսիս-Հարավի» փողերի լվացման մեղադրանքով։ Լյովա Սարգսյանը 1990-ականներից դեսպանների պաշտոններ էր զբաղեցնում տարբեր երկրներում։ Նա պետական համակարգից և երկրից հեռացավ եղբոր պաշտոնանկությունից հետո։

Սարգսյանների ընտանիքից երկու Նարեկ Սարգսյանների անունների հետ կապված տարբեր պատմություններ կան։ Նրանցից մեկը՝ Սաշիկ Սարգսյանի որդին, հայտնի է Ֆրանկլին Գոնսալես կեղծանվամբ․ նրան կանդրադառնանք քիչ ուշ, իսկ երկրորդ նախագահի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդի Նարեկը, օրինակ, առավել ընդգրկուն ցանկով ենթադրյալ ապօրինի ծագման գույք պետք է վերադարձնի։ Դատախազության պահանջի ցանկում 8 անշարժ գույք կա, որոնց թվում են Երևանի Բյուզանդի փողոցում գտնվող տարածքը, Ֆուչիկի փողոցում գտնվող երկու հողամասերը, Մյասնիկյան գյուղում գտնվող 25 հեկտար հողամասը, հողամասեր Զարթոնքում, Դիլիջանում, Արզականում գտնվող առանձնատունը, մեկ մեքենա և 2,5 միլիոն դոլարի ավանդ։

Դստեր՝ Անի Սարգսյանի դեպքում ապօրինի է որակվել միայն 760 հազար դոլարի ավանդը։

Ալեքսանդր Սարգսյանի որդիներից Նարեկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված քաղաքացու առևանգելու, ինչպես նաև զենքի և թմրանյութի ապօրինի շրջանառության համար։ Իրավապահները նրան հայտնաբերել էին Պրահայում Գվատեմալայի անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալես կեղծանվամբ։ Նարեկ Սարգսյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման։

Իսկ ահա Սաշիկ Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը, որը մեղադրվում էր ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ, մի դրվագով արդարացվել է, իսկ մյուսով քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետի հիմքով։

Սաշիկ Սարգսյանի՝ «50-50 փայ մտնելու» թեմային չափածո անդրադարձող Փաշինյանի իշխանության վեցերորդ տարում Սաշիկ Սարգսյանի անվանը չենք հանդիպում ենթադրյալ ապօրինի գույքի, թանկարժեք մեքենաների և դոլարային միլիոնատերերի ցանկում։ Դատախազության ցուցակներում ո՛չ Սաշիկ Սարգսյանի, ո՛չ նրա որդիների անունները չկան։

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի կողմից գործարարներին «ռեկետ» անելու գեթ մեկ դեպք այս իշխանությունները չբացահայտեցին: Միաժամանակ, ուշագրավ է, որ եղբոր նախագահության տասը տարիների ընթացքում պետությանը հրապարակավ գեթ մեկ լումա չնվիրաբերած Սաշիկ Սարգսյանն առանց որևէ պատճառաբանության Արցախի բանակին 20 մլն դոլար նվիրեց, իսկ որպես չկատարած հարկային պարտավորություն՝ պետբյուջե վերադարձրեց շուրջ 12 մլն դոլար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան