Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է, իսկ որևէ մեկը տեսե՞լ է 2-րդ նախագահին․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ Հանրապետության նախագահն անձեռնմխելի է, բայց սա վերաբերում է նրա պաշտոնավարության ընթացքին, և այստեղ կա նախապայման՝ Ռոբերտ Քոչարյանն արդեն նախագահ չէ, և, հետևաբար, շփոթ կա․ նրա անձեռնմխելիությունը խառնում են դիվանագիտական անձեռնմխելիության հետ, որը սահմանում է, որ դիվանագետը ենթակա չէ քրեական կամ  քաղաքացիական պատասխանատվության։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Վերջինս նշեց, որ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելիս շտապեց և առաջադրեց այնպիսի մեղադրանք, որը դժվար ապացուցելի է, մինչդեռ նրան կարելի էր պատասխանատվության ենթարկել այլ հոդվածով։ 

«Կարելի էր այլ մեղադրանք ներկայացնել և, կարծում եմ, դա կլինի, ապօրինի հարստացման վերաբերյալ։ Ապօրինի հարսացումը դեմ է եղել նրա կարգավիճակին։ Բավականին շատ թվով առաջին դեմքեր կան, որոնք այդ հոդվածով բանտում են այսօր»,-ասաց Արա Պապյանը։ 

Խոսելով 2-րդ նախագահի՝ տապալված ասուլիսի մասին՝ Արա Պապյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը սխալ է համարում, քանի որ Քոչարյանն այն մարդկանցից չէ, որ մենակ խորտակվի և կարող էր անուններ տալ։ 

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը նաև նշեց, որ երեկվանից լսում է հարցադրումներ, իսկ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է և որևէ մեկը տեսել է 2-րդ նախագահին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։