«Զեկուցեց` Վանոյի վարորդն ա էստեղ, հեռախոսը դրեց ու սկսեց ուժեղ ծեծել». Մարտի 1-ի դեպքերից 16 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Ղավալբաբունցը սովորաբար փորձում է շրջանցել Մյասնիկյան արձանի հարակից տարածքը․ 16 տարի առաջ հենց այս հատվածում է ձերբակալվել, ապա դաժան ծեծի ենթարկվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ այս գործով մեղադրյալ և հետախուզվող Վահագն Հարությունյանի ու ևս մի քանի ոստիկանի կողմից։

Ղավալբաբունցի կարծիքով՝ ինքն իրավապահների և այդ օրվա իշխանությունների թիրախում է հայտնվել, քանի որ եղել է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վարորդը, նաև ընտրություններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը։ Այս մասին ակնարկվել է նաև Դատախազությունում, որտեղ, ըստ Ղավալբաբունցի, Հարությունյանից բացի՝ իր դեմ բռնություն է կիրառել ևս 4 հոգի։

Այս ամենը կատարվել է մարտիմեկյան իրադարձություններից երկու շաբաթ անց։ Իսկ մինչ այդ՝ արյունալի դեպքի օրը Ղավալբաբունցը, տեղեկանալով ծավալված խմորումների մասին, շտապել է Մյասնիկյան արձանի մոտ, որտեղ ականատես է եղել միջադեպի։

Ըստ մեղադրանքի՝ Ղավալբաբունցը մարտի 1-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, քաղաքապետարանի հարակից տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ զանգվածային անկարգություններին մասնակից այլ անձանց հետ հարձակվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարատ Սենիկի Մանուկյանի վրա, ապա գետնին գցելով՝ ոտքերով և բռունցքներով ծեծի ենթարկել նրան, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև վնաս: Ղավալբաբունցն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Մարտի 1-ի գործով մի շարք վճիռներ կայացրած Մնացական Մարտիրոսյանն է Ղավալբաբունցին 4 տարվա ազատազրկման դատապարտել։ Նա անազատության մեջ անցկացրել է 1,5 տարի և համաներմամբ ազատ արձակվել, ինչից 6 ամիս անց՝ հիասթափված հեռացել է Հայաստանից, վերադարձել թավշյա հեղափոխությունից հետո։

Արյունալի այս իրադարձությունների կիզակետում եղած և հետագայում դատապարտված ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո պնդում էր՝ ոճրագործությունը և դրա կազմակերպիչները բացահայտված են։ Այս հայտարարություններն այդպես էլ օդում կախված մնացին։ 2008 թվականի գարնան առաջին օրը զոհվել էր 10 մարդ, հարյուրավոր քաղաքացիական անձինք, ոստիկաններ ու զինծառայողներ վիրավորվել էին, բայց դատական գործընթացների արդյունքում այդպես էլ պատժվողներ չեղան։

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան բողոքի գործողությունների ժամանակ կիրառված «Չերյոմուխա 7» գազային նռնակից սպանվել էր երեք երիտասարդ, նրանցից մեկը 28-ամյա Գոռ Քլոյանն էր։ Նրա հայրը՝ Սարգիս Քլոյանը, դեռևս նախորդ տարի Factor TV-ի հետ զրույցում արյունահեղության հրահանգ տվողների հստակ անուններ էր նշել։

Այս անունները տարիներ շարունակ հնչեցրել է նաև նախկին ընդդիմադիր գործիչ, այժմ վարչապետ Փաշինյանը։ Եթե անունները հայտնի են, գործն էլ, իր խոսքով, ամբողջությամբ բացահայտված է, ապա ինչո՞ւ մեղավորները պատժված չեն։

Փաշինյանի նշած «հայտնի իրավական որոշումներ»-ից գլխավորը 2021 թվականի մարտի 26-ին Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածն է, որը պատիժ է սահմանում սահմանադրական կարգի տապալման համար։ Այս որոշումն այսօր վիճարկվում է ՄԻԵԴ-ում, այնինչ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը շեշտում է՝ գործը ձգձգելու պատճառ չկա, քանի որ այն բացահայտված էր դեռ արյունահեղության հաջորդ օրը։

Նիկոլ Փաշինյանն ինքը Մարտի 1-ի գործով դատապարտվածներից է եղել, արդյո՞ք պետք է անձնական շահագրգռվածություն չունենար բոլոր հարցերի պատասխաններն ստանալու։

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։ Թե ի՞նչ իրավական կամ քաղաքական ճանապարհով կընթանա  գործը և արդյո՞ք երբևէ հստակ իրավական գնահատական կտրվի արյունալի իրադարձությունների կազմակերպիչների, դրանք իրականացնողների և հետագայում այդ գործողությունները կոծկող անձանց մասով, դեռևս անորոշ է։

2008 թվականի մարտի 1-ից անցել է ուղիղ 16 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան