37 մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակելու վերաբերյալ վարույթով երկու անձ կալանավորվել է, երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմաթիվ վարույթային ու ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են Արթիկ քաղաքի բնակիչներ՝ հայր և որդուց, նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելու միջոցով, ավազակությամբ առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես պարզվել է, որ ավազակության մեջ ներգրավվել է 4 անձ, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, Արթիկ քաղաքի վերոնշյալ բնակիչների շենքի մուտքի մոտ, չորս դիմակավորված և սև անձրևանոցներով հանդերձավորված անձինք, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, քաշքշելով նրանց նստեցրել են իրենց կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։ Այնուհետև որդու «Մերսեդես-Բենց Ս500» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել են նրանց խանութի վաճառքի համար նախատեսված ավելի քան 37.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, ավտոմեքենայով վերջիններիս տարել Արթիկի քաղաքային մարզադաշտի մոտ։ Այդ ընթացքում, նշված անձինք ծեծի են ենթարկել հորը և որդուն, ատրճանակից անկանոն կրակոցներ են արձակել, բռնակով հարվածներ հասցրել նրանց գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու հեռացել նշված ավտոմեքենայով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի հիշյալ 4 բնակիչների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (առանձին դաժանությամբ կատարված ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ մեղադրյալներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանցից երկուսը հայտնաբերվել են և դատարան ներկայացվելու համար ձերբակալվել։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հանցավոր խմբի մյուս երկու անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։