Պուտինը սպառնացել է «ողբերգական հետևանքներով», եթե Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկվի

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու հետևանքները ողբերգական կլինեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հարևան երկրի տարածքում օտարերկրյա զինվորականներին անվանելով «հնարավոր զավթիչներ», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սկսել են խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտ ուղարկելու հնարավորության մասին։ Մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց զորակազմն ուղարկեցին մեր երկրի տարածք։ Այժմ հնարավոր զավթիչների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն»,- ասել է Պուտինը՝ ամենամյա ուղերձով դիմելով Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին։

Պուտինը, ըստ ամենայնի, նկատի ուներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որն այս շաբաթ Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել էր Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին՝ նշելով, թե պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի բացառվում արևմտյան ցամաքային ուժերի ուղարկում Ուկրաինա։

Ավելի ուշ Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն պարզաբանել է, որ արևմտյան երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ չհատելով «պատերազմի շեմը»։