Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Զելենսկիի խաղաղության ծրագրին և պատրաստ է կրկին ռուս-ուկրաինական հանդիպումների հարթակ լինել

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավ-Արևելյան Եվրոպա-Ուկրաինա գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է, որ Անկարան պատրաստ է վերականգնել  բանակցային գործընթացը, որն ավելի վաղ տեղի էր ունենում Ստամբուլում, և աջակցում է Կիևի խաղաղության ծրագրին։

«Բոլորդ գիտեք, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք Ղրիմի թաթար հայրենակիցների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Մենք նաև պատրաստ ենք նպաստել Ուկրաինայի արագ վերականգնմանը: Թեև մենք թևակոխել ենք պատերազմի երրորդ տարին, և չնայած մեր բոլոր ջանքերին՝ խաղաղության հաստատման ուղղությամբ բավարար առաջընթաց չի գրանցվել։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ դիվանագիտությանը և երկխոսությանը պետք է հնարավորություն տրվի պատերազմն ավարտելու արդար և տևական խաղաղությամբ։ Այս նպատակին հասնելու համար շատ կարևոր է ամենաբարձր մակարդակով բոլոր դիվանագիտական ​​ուղիներից օգտվելը։ Կարծում եմ, որ պետք է համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի գոնե որոշվեն խաղաղության ընդհանուր պարամետրերը։ Այս առումով մենք սկզբունքորեն աջակցում ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրին»,- ասել է Էրդողանը։

«Խաղաղությունը վերականգնելու համար մենք պատրաստ ենք վերականգնել բանակցային գործընթացը, որը նախկինում տեղի է ունեցել Ստամբուլում»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։