Դատարանը Թրամփին արգելել է մասնակցել Իլինոյսում փրայմերիզին

Լուրեր

21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

ԱՄՆ Իլինոյս նահանգի դատարանը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին արգելել է մասնակցել մարտի 19-ին նախանշված հանրապետականների նախնական ընտրություններին՝ այդ նահանգից նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ Դատավոր Թրեյսի Փորթերը վճիռ է կայացրել՝ վկայակոչելով ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումը, որն արգելում է պաշտոնյաներին պետական ​​պաշտոններ զբաղեցնել, եթե նրանք մասնակցել են ապստամբությանը:

Նախկին նախագահի դեմ հայցը ներկայացրել է Free Speech For People-ի փաստաբանական խումբը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վճռի իրականացումը ժամանակավորապես հետաձգվել է, որպեսզի Թրամփի փաստաբանները հնարավորություն ունենան բողոքարկել այն Գերագույն դատարան: Նրանք դա պետք է անեն մինչև ուրբաթ՝ մարտի 1-ը։ Թրամփի նախընտրական թիմն արդեն իսկ հակասահմանադրական է անվանել դատարանի որոշումը։

Նախկինում նույն հիմնավորումներով նմանատիպ որոշումներ էին կայացրել Կոլորադո և Մեն նահանգների դատարանները։ Ընդհանուր առմամբ, նախկին նախագահին փրայմերիզին մասնակցությունը թույլ չտալու համար դատական ​​հայցեր են ներկայացվել 16 նահանգներում։ Մեյնի և Կոլորադոյի ներկուսակցական ընտրությունները տեղի կունենան մարտի 5-ին:

Գերագույն դատարանը ներկայում քննարկում է Թրամփի բողոքը Կոլորադոյի փրայմերիզից նրան հեռացնելու դեմ։

Նշենք, որ Կապիտոլիումի գրոհը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 6-ին։ Թրամփի հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել էին շենք, որտեղ պետք է տեղի ունենար Կոնգրեսի նիստը՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները հաստատելու համար։ Բախումների արդյունքում զոհվել էր հինգ մարդ, վիրավորվել՝ 140 ոստիկան։

ԱՄՆ Կոնգրեսը Թրամփին մեղադրել է բռնություն հրահրելու մեջ, որը վերջինը հերքում է։