Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է հերթական Սու-34 ինքնաթիռը խոցելու մասին

Լուրեր

15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները խոցել են ևս մեկ Սու-34՝ արևելյան ուղղությամբ։ Սա վերջին երեք օրվա ընթացքում երրորդ Սու-34-ն է, որ խոցփվել է։ Ուկրաինացի զինվորականները հայտնել են երեքշաբթի օրվա ընթացքում խոցված ևս երկու ինքնաթիռների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկյան Forbes-ը նախօրեին բացատրել է պատճառները, թե ինչու է վերջին շրջանում կտրուկ ավելացել ռուսական ինքնաթիռների թիվը, որոնք խոցում են Ուկրաինայի զինված ուժերը ճակատում։

Պարբերականը հիշեցնում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ խոցել են ռուսական 10 ինքնաթիռ, այդ թվում՝ ինը ժամանակակից Սու-35 և Սու-34, A-50 «թռչող ռադար»։ Ռուսական բանակը պաշտոնապես չի հաստատել այս տվյալները։

«Հնարավոր է, որ ուկրաինական ռազմաօդային ուժերն ամերիկյան Patriot կայաններ են փոխանցել շարժական հակաօդային պաշտպանության թիմերին, որոնք ունակ են արագ մոտենալ ճակատային գծին և հարվածել ռուսական ինքնաթիռներին PAC-2 հրթիռներով: Հետո նրանք արագ փոխում են դիրքը եւ այդպիսով խուսափում են հակագրոհներից»,- ասվում է Forbes-ի հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ ուկրաինացի զինվորականները հստակորեն վերաուղղել են իրենց NASAMS հակաօդային պաշտպանության կայանքներն առաջնագծին ավելի մոտ:

Այս իրավիճակում Ուկրաինայի զինված ուժերի համար ռիսկն այն է, որ Patriot-ը և NASAMS-ն օգտագործում են ամերիկյան արտադրության հրթիռներ, իսկ ԱՄՆ-ն Ուկրաինային ոչ մի զինամթերք չի տրամադրել անցյալ տարվա դեկտեմբերին, ասվում է հրապարակման մեջ։