Ալիևը նեղսրտել է, որ գերմանական մամուլում Ադրբեջանը բնութագրվում է որպես բռնապետություն

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակությանը ընդունելիս բողոքել է՝ ասելով, որ գերմանական մամուլում իր երկիրը ներկայացվում է որպես բռնապետություն։

Մասնավորապես, Ալիևը «ցավով նշել է, որ գերմանական մամուլն Ադրբեջանը ներկայացնում է որպես բռնապետ ​​երկիր, որտեղ չեն ապահովվում ազատությունները, մարդկանց ձերբակալում են իրենց կարծիքի համար, և որտեղ տիրում է բռնապետություն»։

«Դա բացարձակ սուտ է, և ես ցավում եմ այդ կապակցությամբ»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ այդ հրապարակումների հեղինակները, իբր, «իրենք էլ դա լավ գիտեն»։

Ալիևն ասել է, թե Ադրբեջանի մասին, իբր, միտումնավոր շատ բացասական տպավորություն է ստեղծվում։

Նշենք, որ ԵԽԽՎ-ում հունվարի 24-ին Ադրբեջանի լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշման ընդունումից հետո Բաքուն քարոզչական արշավ է սկսել գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի դեմ, որը բանաձևի ակտիվ աջակիցներից է։

Բացի այդ, գերմանական մամուլում ակտիվորեն քննարկվում են կոռուպցիոն մեղադրանքները, որոնք Մյունխենի դատախազությունը ներկայացրել է Քրիստոնեա-դեմոկրատական միության երկու նախկին պատգամավորների՝ Ադրբեջանից ենթադրյալ կաշառք ստանալու համար՝ Եվրոպայի խորհրդում Բաքվի օգտին քվեարկելու դիմաց։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախկին անդամներ Աքսել Ֆիշերը և Էդուարդ Լինթները ներգրավված են եղել «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած ու ԵՄ-ում լայնորեն գործող փողերի լվացման և լոբբինգի սխեմայում։

Պաշտոնական Բաքվին, ըստ երևույթին, բարկացրել է նաև Գերմանիայում նկարահանված «Am Abgrund» գեղարվեստական  ֆիլմը, որը բացահայտում է իրավիճակն Ադրբեջանի ներսում և դրա կոռուպցիոն գործարքները եվրոպական երկրներում, այդ թվում՝ ԵԽԽՎ-ում։

Ֆիլմը նկարահանել է գերմանական ARD հեռուստաընկերությունը՝ հիմնված տարբեր հետաքննությունների վրա այն մասին, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը կաշառել եվրոպական քաղաքական գործիչներին, այդ թվում՝ գերմանացի։ Ֆիլմի ռեժիսորը հետաքննող լրագրող Դանիել Հարիշն է, պրեմիերան կայացել է փետրվարի 20-ին Բունդեսթագում հատուկ կազմակերպված միջոցառման ժամանակ, իսկ հեռուստաընկերությունն այն ցուցադրելու է մարտի 7-ին։

Էմմա Չոբանյան