Յուլիա Նավալնայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում

Լուրեր

10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Բոլորը

Բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիա Նավալնայան Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում։ Նրան ելույթի համար համար հրավիրել էր Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նավալնայայի խոսքով՝ վստահ չէ, որ ուրբաթ ամուսնու հուղարկավորությունը խաղա՞ղ կանցնի, թե՞ իշխանությունները կսկսեն ձերբակալել նրանց, ովքեր եկել են Նավալնիին հրաժեշտ տալու։

«Պուտինը սպանել է իմ ամուսնուն։ Սա ցույց տվեց, որ Պուտինը պատրաստ է ամեն ինչի, իսկ նրա հետ բանակցություններն անհնար են։ Պուտինը բարոյականություն չունի։ Ալեքսեյը դա վաղուց է հասկացել։ Մենք գործ ունենք ոչ թե քաղաքական գործչի, այլ արյունոտ հրեշի հետ։ Դրա մեջ մտնում են թունավորողներ և մարդասպաններ։ Եվ ամենակարևորը՝ նրա ընկերներն ու հանցակիցները, ովքեր ունեն մաֆիայի փողերը։ Հետևաբար, նրան հաղթելու համար մենք պետք է օգտագործենք կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մեթոդներ, ոչ թե քաղաքական և դիվանագիտական միջոցներ»,- հայտարարել է նա։

Յուլիա Նավալնայան կոչ է արել Եվրախորհրդարանի անդամներին «դառնալ նորարարներ և դադարել ձանձրալի լինել», եթե «ուզում են հաղթել Պուտինին»։

«Շատ կարևոր է հետապնդել Պուտինի մտերիմ մարդկանց՝ նրա փողերը կրողներին։ Պետք է ձեր երկրներում խզել կապերը բոլոր նրանց հետ, ովքեր աշխատում են Պուտինի հետ։ Անհրաժեշտ են ոչ թե դիվանագիտական նոտաներ, այլ բարդ ֆինանսական սխեմաների հետաքննություն։ Ոչ թե մտահոգության արտահայտում, այլ ձեր երկրներում մաֆիայի կոնկրետ հանցակիցների որոնում, որոնք օգնում են Պուտինին և նրա ընկերներին թաքցնել փողերը: Այս պայքարում դուք վստահելի դաշնակիցներ ունեք. դրանք տասնյակ միլիոնավոր ռուսներ են, ովքեր դեմ են Պուտինին, դեմ են պատերազմին, դեմ են նրա բերած չարիքին: Դուք չպետք է հալածեք նրանց, ընդհակառակը, պետք է աշխատեք նրանց հետ միասին»,- ասել է Նավալնիի կինը։

«Պուտինը պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ արեց իմ երկրին, նա պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ արեց հարևան խաղաղ երկրին, և Պուտինը պետք է պատասխան տա Ալեքսեյի հետ արածի համար: Ամուսինս չի տեսնի ապագայի գեղեցիկ Ռուսաստանը, բայց ես ամեն ինչ կանեմ նրա երազանքն իրականացնելու համար»,- հավելել է նա:

Դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնել և ծափահարություններով աջակցել Յուլիա Նավալնայային։