Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
27.02.2024 | 20:27Թուրքիայի Չանաքքալե նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Այս մասին տեղեկացնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:09-ին, օջախը եղել է Բեյփինար գյուղի մոտ՝ մոտ 7 կմ խորության վրա: