Ուկրաինան ավելի քան 160 երկրների կհրավիրի «խաղաղության գագաթնաժողովին»

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ավելի քան 160 երկրների ներկայացուցիչներ կհրավիրվեն Շվեյցարիայում նախատեսված համաշխարհային «խաղաղության գագաթնաժողովին»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Նա նշել է, որ պաշտոնական հրավերներն արդեն պատրաստ են և շուտով կուղարկվեն։ Ցուցակում Ռուսաստանը չկա։

«Սա շատ մեծ միջազգային իրադարձություն է: Առաջին գագաթնաժողովի նպատակը պետք է լինի այն ամենի արձանագրումը, ինչի մասին մենք խոսում էինք այս ամիսների ընթացքում դեսպանների, խորհրդականների մակարդակով»,- հավելել է ուկրաինացի պաշտոնյան:

Նա ընդգծել է, որ փաստաթուղթ է մշակվում, որը կարող է լինել այս հանդիպման արդյունքը։

«Առաջին հանդիպումից հետո մենք որոշ ժամանակ ենք վերցնում, որպեսզի աշխարհի պատասխանատու երկրների ծրագիր մշակենք՝ համատեղ կազմված և հիմնված «բանաձևի վրա», որը կենթադրի նաև ճգնաժամերի հաղթահարում, որոնք ստեղծել է այս պատերազմը»,- նշել է Երմակը։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին հրավերներ կարող են ուղարկվել միայն երկրորդ «խաղաղության գագաթնաժողովին»։

Հավելենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկած «խաղաղության բանաձևը» նախատեսում է ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում Ուկրաինայից և երկրի սահմանների վերականգնում 1991 թվականի սահմաններին համապատասխան։

Ռուսական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ առանց Մոսկվայի մասնակցության Ուկրաինայի հարցով քննարկումները «ոչ մի տեղ չեն տանի»։

Շվեյցարիան ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է մինչև ամառ Ուկրաինայի խնդրանքով համաշխարհային «խաղաղության գագաթնաժողով» կազմակերպել։ Շվեյցարիան համաձայնել է «խաղաղության գագաթնաժողով» կազմակերպել Ուկրաինայի խնդրանքով, ինչի մասին երկու պետությունները հայտարարել են հունվարի 15-ին Վլադիմիր Զելենսկիի՝ Բեռն կատարած այցի ժամանակ։