«Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատումների դեպքի քրեական գործով ձերբակալվել է երկու անձ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժինների տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Տավուշի մարզի երկու բնակիչ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին-տեղամաս մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժիններում՝ դեպի Պարզ լիճ տանող ավտոճանապարհի աջ և ձախ եզրերին, ապօրինի հատել են 21 տարբեր տեսակի և տրամագծի ծառ: Այնուհետև առաջացած փայտանյութը լցրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածում՝ դադարեցնելով երթևեկությունը:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Տավուշի մարզի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով նույն մարզի ևս երկու բնակչի հետ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին-տեղամաս» մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժիններում առերևույթ հատել են 21 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.567.500 դրամի վնաս:

2018թ. օգոստոսի 14-ին Տավուշի մարզի երկու բնակիչները ձերբակալվել են, իսկ մյուս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցած հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու, հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: