Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը. Նավալնիի մամուլի քարտուղար

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը, հայտնում է Կիրա Յարմիշը: Նավալնիի մամուլի քարտուղարը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Լյուդմիլա Նավալնայան դեռ Սալեխարդում է:

«Հուղարկավորությունը դեռ առջևում է ։ Մենք չգիտենք, թե արդյոք իշխանությունը կխոչընդոտի այն անցկացնել այնպես, ինչպես ընտանիքն է ցանկանում, և ինչպես վայել է Ալեքսեյին»,- գրել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Գաղութից հայտնել են, որ զբոսանքից հետո քաղաքական գործիչը «վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը», «վերակենդանացման միջոցառումները» դրական արդյունք չեն տվել, «շտապ օգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը»։

Փաստաթղթում, որը գաղութի անձնակազմը հանձնել է Նավալնիի մորը, նշվում է, որ մահը գրանցվել է փետրվարի 16-ին՝ տեղական ժամանակով 14:17-ին։ Բանտարկյալներից մեկը, սակայն, «Նովայա գազետա Եվրոպա»-ին պատմել է, որ գաղութում մահվան մասին գիտեին դրանից չորս ժամ առաջ։ Միևնույն ժամանակ, Նավալնիի հարազատներն ու համախոհներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ մահից մի քանի օր առաջ նա իրեն լավ է զգացել։ Մահվան նախօրեին՝ փետրվարի 15-ին, Նավալնին տեսակապի միջոցով մասնակցել է Վլադիմիրի շրջանային դատարանի նիստին։ Նրանք նշել են, որ «նա իրեն լավ էր զգում, ոչ մի բողոք չի հայտնել, ակտիվորեն արտահայտվել և փաստարկներ է ներկայացրել՝ ի պաշտպանություն իր դիրքորոշման»։