«Պնդումները, թե Բաքուն պատրաստվում է նոր պատերազմի, անհիմն են»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում մեր երկրի հասցեին անհիմն մեղադրանքները նպատակ ունեն լարվածություն ստեղծել տարածաշրջանում ու ևս մեկ հարված հասցնել խաղաղ գործընթացին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում, որով Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հարձակումն է նախապատրաստում։

Բաքուն նշում է, թե «Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ ղեկավարների վերջին հանդիպումից հետո Հայաստանի նման հայտարարությունները և որպես դրա վայր Ֆրանսիայի ընտրությունը ՀՀ-ի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է և դիտարկվում է որպես խաղաղության գործընթացի վրա Ֆրանսիայի շարունակվող բացասական ազդեցության ցուցանիշ»։

«Պնդումները, թե, իբր, Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, չեն համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին, առկա փաստերի ակնհայտ խեղաթյուրում են և նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը։ Լիովին անհիմն են հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, հնչեցված հայկական կողմից, որը վերջին շրջանում շուրջ 5 ամիս շարունակ իրականացնում է զանգվածային ռազմականացման քաղաքականություն և ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն չի ընդունում երկու երկրների  ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման կարևորությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապեր հաստատելու համար երկրների ինքնիշխանության, իրավասության և իրավահավասարության սկզբունքներն ու շարունակում է խառնվել ՀՀ ներքին գործերին։

«Բոլորին հայտնի  է, որ Հայաստանի Սահմանադրությամբ, գործող օրենսդրական ակտերով, պաշտոնական նամակներով ու հայտարարություններով, միջազգային կազմակերպություններում և դատարաններում տարածված փաստաթղթերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջների շարունակությունը հաստատում է, որ Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված չէ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի առաջմղմամբ։ Կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է ագրեսիվ զրպարտչական հռետորաբանություն կիրառել մեր երկրի դեմ՝ օգտագործելով տարբեր միջազգային հարթակներ, հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից և օգտագործել ստեղծված հնարավորությունները՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածելու խաղաղություն և համագործակցության տարածքի»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Նա նշել էր, որ երկու երկրների միջև խաղաղ կարգավորման խոստումները տեղում հերքվում են Ադրբեջանի գործողություններով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բաքուն այսօրվա Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ ձգտում է Հայաստանից նոր տարածքներ գրավել։

Էմմա Չոբանյան