Ալիևը հայտարարել է, որ թուրքական Baykar-ն Ադրբեջանում ԱԹՍ-ների ուսումնական ու վերանորոգման կենտրոն կբացի

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱԹՍ-ներ արտադրող թուրքական Baykar ընկերությունը 2024-2025 թվականներին Ադրբեջանում ուսումնական, փորձարարական ու վերանորոգման կենտրոն է բացելու, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեծ առաջընթաց կա, և նախագահական ընտրություններից երկու օր անց առաջին միջոցառումը, որին ես ներկա էի, Bayraktar Akıncı ԱԹՍ-ի շնորհանդեսն էր։ Դրանք արդեն թռչում են Ադրբեջանի երկնքում, և դա ստեղծում է մեզ համար լրացուցիչ հնարավորություններ։ Միևնույն ժամանակ, դա կարևոր պայման է մեր տեխնոլոգիական զարգացման համար»,- Անկարայում հայտարարել է Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։

Նա նաև ասել է, որ կենտրոնի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով։

«Հուսով եմ, որ այս հրաշալի կենտրոնի բացումը տեղի կունենա այս կամ հաջորդ տարի, միևնույն ժամանակ, մենք մի շարք թուրքական ընկերությունների հետ համատեղ արտադրության բանակցությունների վերջնական փուլում ենք»,- ասել է Ալիևը։

Հավելենք, որ Էրդողանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսում էլ նա խոսել էր ռազմական ոլորտում սերտ համագործակցության մասին։

«Մեր բանակները համագործակցում են որպես մեկ բռունցք։ Ամեն տարի մենք անցկացնում ենք առնվազն 10 համատեղ զորավարժություն՝ այդպիսով է՛լ ավելի մեծացնելով մեր ներուժը»,- ասել էր Ալիևը։

Փետրվարի 9-ի Իլհամ Ալիևը և նրա որդին՝ Հեյդար Ալիևը, այցելել էին ռազմաօդային ուժերի ռազմական օբյեկտներ, դիտել վերջերս ծառայության ընդունված Akıncı հարվածային անօդաչու թռչող սարքերի թռիչքները։ Ալիևը ծանոթացել է անօդաչու թռչող սարքերի ակադեմիայում ստեղծված պայմաններին։ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն Ալիևին տեղեկացրել էին ակադեմիայում ստեղծված պայմանների և անօդաչու թռչող սարքերի մասին։

Էմմա Չոբանյան